Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Գործընկերություն և ուսուցում»/ ԳՈՒՄ ՀԿ
Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ «Հանրային վերահսկողությունը որպես համայնքների զարգացման խթան»
Ամփոփ նկարագիր՝
Առաջարկվող ծրագրով ԳՈՒՄ ՀԿ-ն նպատակ ունի բարելավել կազմակերպության կարողությունները համայնքներում հանրային վերահսկողության, մտադիտարկման գործընթացներում՝ շեշտադրելով երիտասարդների ներգրավածությունը։
Ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Գորիս, Տեղ, Սիսիան և Գորայք խոշորացված համայնքներում կձևավորվեն 5-7 հոգանոց երիտասարդ մոնիտորների խմբեր, որոնց համար կիրականացվեն հանրային վերահսկողության, մշտադիտարկման մեխանիզմների և գործիքների կիրառման վերաբերյալ կարողությունների զարգացման դասընթացներ։ Դասընթացներին կմասնակցեն նաև ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակազմի անդամները։ Երիտասարդ մոնիտորները թիրախ համայնքներում պարբերաբար կիրականցնեն համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեների մշտադիտարկում և արդյունքների վերաբերյալ կիրազեկեն համայնքաբնակներին ու շահագրգիռ կողմերին։ Ունենալով վերապատրաստված մոնիտորների խմբեր՝ ԳՈՒՄ ՀԿ-ն կուժեղացնի իր կարողությունները Սյունիքի մարզի համայնքներում հանրային վերհսկողության, մշտադիտարկման գործընթացներում երիտասարդների դերի ու մասնակցության խթանման առումով։
Կձևավորվի համագործակցության հարթակներ կազմակերպության և մարզի երիտասարդական հարցերով շահագրգիռ բոլոր կառույցների միջև՝ ՏԻՄ և մարզային կառույցների ներգրավմամբ։
Գործողությունների ամփոփ նկարագիր՝
Ծրագրի շրջանակում նախատեսվում է 5-7 հոգանոց մոնիտորիների խմբերի ձևավորում Գորիս, Սիսիան, Գորայք և Տեղ համայնքներում կձևավորվեն մոնիտորների խմբեր, որոնք հետագայում պարբերաբար կիրականացնեն թիրախ համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի մոնիտորինգ:
Երիտասարդ մոնիտորների կարողությունների զարգացման ուղղությամբ կիրականացվեն դասընթացներ տարբեր թեմաներով: Հմտությունները կօգնեն երիտասարդներին իրականացնել համայնքային զարգացման ծրագրերի և բյուջեների մոնիտորինգ և դրանց տվյալները վիզուալ դարձնել համայնքների բնակիչների համար։
Թիրախ համայնքներում կիրականացվեն մեկական հանդիպումներ ՏԻՄ-երի և երիտասարդների մասնակցությամբ։ Հանդիպումների ընթացքում մշակված առաջակությունների փաթեթները կներկայացվեն թիրախ համայնքների ՏԻՄ-երին հնգամյա զարգացման ծրագրերը բարելավելու նպատակով։ Համայնքային հնադիպումների ընթացքում կքննարկվեն նաև երիտասարդների և ՏԻՄ-երի հետագա համագործակցության մոդելները։
Կկազմակերպվի մեկ մարզային հանդիպում մարզպետարանի ներկայացուցիչներ, մարզի երիտասարդական ՀԿ-ների, Սյունիքի մարզի բոլոր համայնքների ՏԻՄ-երի, երիտասարդական խմբերի և շահագրգիռ այլ կողմերի մասնակցությամբ։ Հանդիպման ավարտին կստորագրվի համագործակցության հուշագիր, որով կամրագրվի հետագա համագործակցությունը, ինչպես նաև կնախանշվի այն հարթակը, որը կապահովի համագործակցությունը հետագա տարիներին։ Հուշագիրը կվավերացնեն մարզի երիտասարդական ՀԿ-երը, շահառու համայնքները, Սյունիքի մարզպետարանը։ Հուշագրին հետագայում կարող են միանալ մարզի մյուս համայնքները։