Հունիսի 22-ին Վանաձորում անցկացվեց «Բնապահպանական տեղեկատվություն և համայնքների կայուն զարգացում» խորագրով հանդիպում-քննարկում՝ նվիրված համայնքային բյուջեի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ծախսերի արդյունավետությանն ու հաշվետվողականությանը։
Հանդիպումն անցկացվում էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ ԵՄ-ի կողմից համաֆինանսավորվող «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում։ Միջոցառումը կազմակերպել էր «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն «Համայնքային բյուջեի վերահսկողություն՝ երկխոսության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանը հանդիպման սկզբում ներկայացրեց Ալավերդի, Ախթալա և Սպիտակ համայնքներում իրականացված մոնիտորինգի նախանական արդյունքները։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի և Սպիտակ համայնքներում իրականացվող ծրագրերը չեն համապատասխանում համայնքներում արձանագրված բնապահպանական և դրանից բխող առողջապահական խնդիրներին: Միաժամանակ չկան հստակ մեխանիզմներ, որոնք հնարավարություն կտան չափելու իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:
Մասնակիցները քննարկեցին քաղաքացիների իրազեկությանն ու մասնակցայնությանն առնչվող խնդիրներն ու դրանց լուծման հնարավարությունները։ Ներկաները փաստեցին, որ թեպետ քաղաքացիների մասնակցությունը շատ կարևոր է, սակայն բնապահպանական լուրջ խնդիրների դեպքում թերևս պետությունը պետք է հստակ չափորոշիչներ ունենա, այլպես օրվա հացի խնդիր լուծող քաղաքացիները միշտ չէ, որ բնությանը չվնասող և հեռատես որոշումներ են ընդունում:
Միաժամանակ մասնակիցները առաջարկեցին, որ առնվազն բնապահպանական խնդրներ ունեցող, ազդակիր համայնքներում ՏԻՄ քննարկումների մասին տեղեկացնելիս, հատուկ նշեն, եթե քննարկվող կետերի շարքում կան բնապահպանական հարցեր։
Քննարկաման մասնակիցները նշեցին, որ մասնակցայնության կարորությունը գիտակցելն ու բարձրաձայնելը քիչ է, անհարժեշտ է նաև վստահության մթնոլորտ ձևավորել․ քաղաքացիներից շատերը իրենց կարծիքն ու դիտարկումները չեն ներկայացնում նաև այն պատճառով, որ կառավարող մարմինները հաճախ թեպետ լսում են, սակայն գործնականում քիչ են հաշվի առնում առաջարկությունները՝ չտալով քաղաքացիներին հստակ հիմնավորում, թե ինչու իրենց դիտարկումները այդպես էլ միայն դիտարկում են մնացել։
Կազմակերպիչները մասնակիցներին առաջարկեցին նաև տեղում լրացնել ծրագրի շրջանակում մշակված առցանց հարցումը, որը կարող է հրաշալի գործիք լինել քաղաքացիների մասնակցայնության և համայնքի բնապահպանական խնդիրների բյուջետային ծախսերի մասին իրազեկության իրական պատկերը ստանալու գործում:
Լոռու մարզպետարանի և Վանաձոր քաղաքապետարանի ներկայացուցիչներն իրենց պատրաստակամություն են հայտնել բնապահպանական ծախսերի արդյունավետության և հաշվետվողականության վերաբերյալ առաջարկությունների փաթեթը դիտարկել առաջիկա աշխատանքների շրջանակում։