Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագիրն իրականացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից: Այն մեկնարկել է 2023 թվականի մարտին և ավարտվել 2024 թվականի հունիսին։
Արցախցի մեդիա ներկայացուցիչների հզորացման ծրագիրը իրականացվում է Լրագրողներ առանց սահմանի (RSF) աջակցությամբ: Այն մեկնարկել է 2023 թվականի նոյեմբերի 15-ին, ավարտվել է 2024 թվականի մարտի 31-ին։
Ծրագիրն իրականացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ: Այն մեկնարկել է 2023 թվականի հուլիսի 1-ին և ավարտվել 2023 թվականի դեկտեմբերին։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

51. Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ

Ծրագիրն իրականացվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) և Հանրային լրագրության ակումբի (PJC) կոալիցիայի կողմից:
«Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի հիմնական նպատակը նպաստելն է նոր կառավարությունում տեղեկատվության մատչելիության և թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև երիտասարդությանը հզորացնել գործնական գիտելիքով և հմտություններով՝ իրացնելու ակտիվ քաղաքացու վերահսկողության իրենց դերը::
Ծրագրի նպատակներն են.
  • կարողությունների հզորացում. պետական պաշտոնյաների գիտելիքի և հմտությունների կատարելագործում ՏԱ օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների վերաբերյալ.
  • երիտասարդությանը զինել գործնական գիտելիքով և հմտություններով ՝ տեղեկատվության մատչելիության և փաստերի ստուգման մատչելիության ոլորտում՝ կառավարությանը վերահսկելու և Հայաստանում տեղեկացված կարծիք ձևավորելու նպատակով,
  • բարելավել հանրային տեղեկատվության հոսքն ու որակը:
Ծրագիրն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: Ծրագիրն սկսվել է 2019 թվականի օգոստոսի 15-ին և ավարտվել՝ 2021 թվականի ապրիլի 30-ը:
Skip to content