Հայաստանում գործող 21 հեռուստաընկերությունները հանրությանն են ներկայացրել իրենց իրական շահառուներին (ԻՇ), այսինքն՝ անձանց, որոնք հանդիսանում են հեռուստաընկերության իրական սեփականատերը, ազդեցություն ունեն ռազմավարական որոշումների ընդունման վրա և այլն։ Ըստ օրենքի՝ հեռուստաընկերությունները պարտավոր են ներկայացնել 20% և ավելի մասնակցություն ունեցող իրենց բաժնետերերի ինքնությունը։
ՀՀ-ում իրական շահառուների բացահայտման կարգավորումների ներդրման արդյունքում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններով սահմանվել է, որ 2023-ին բոլոր իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն իրենց իրական շահառուներին։ Մի շարք ոլորտներում գործող իրավաբանական անձինք առաջին փուլով արդեն իսկ ներկայացրել են իրենց սեփականատերերի մասին տվյալներ, դրանց թվում են տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերությունները։
Ինչո՞ւ տեսալսողական մեդիան
«Տեսալսողական մեդիայի ոլորտն ընտրվել է՝ ըստ հանրության հետաքրքրության մակարդակի․ բազմաթիվ քննարկումներ են իրականացվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, պետական այլ մարմինների հետ, և որոշումները կայացվել են այդ քննարկումների արդյունքում։ Հաշվի է առնվել նաև հեռուստաընկերությունների խոցելիությունն ու ռիսկայնությունը»,- պարզաբանել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը։
Հոդվածն ամվողջությամբ՝ civilnet.am-ի կայքում
Հեղինակ՝ Մարիամ Տաշչյան
Նյութը պատրաստվել է ԻԱԿ-ի կողմից կազակերպված «Իրական շահառուների տվյալների օգտագործումը Հայաստանում» աշխատաժողովի շրջանակում:
Աշխատաժողովը իրականացվել է «Բաց սեփականատիրություն» (Open Ownership) կազմակերպության աջակցությամբ «Իրական շահառուների թափանցիկություն հաշվետու հանքարդունաբերության համար. օգտագործելով Հայաստանի ԻՇ տվյալները» ծրագրի շրջանակում: