Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

Cvmedia.am- Վերջին տարիներին Լոռու մարզում մեծացել է ոսկի որոնելու ցանկություն հայտնած ընկերությունների թիվը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Cvmedia.am- Վերջին տարիներին Լոռու մարզում մեծացել է ոսկի որոնելու ցանկություն հայտնած ընկերությունների թիվը

 Վերջին տարիներին Լոռու մարզում մեծացել է ոսկի որոնելու ցանկություն հայտնած ընկերությունների թիվը։ Նրանք ցանկանում են ոսկի որոնել Լոռու տարբեր բնակավայրերում՝ Մարցում, Քարաբերդում, Գոգարանում, Ուրասարում, Պուշկինոյում, Արմանիսում։

Լոռիում մետաղական հանքարդյունաբերությամբ հետաքրքրված ընկերությունների մի մասն արդեն իսկ ունեցած երկրաբանահետախուզական թույլտվության շրջանակներում համապատասխան տարածքներն ընդլայնելու հայտ է ներկայացրել, մյուսներն առաջին անգամ են փորձում ստանալ երկրաբանահետախուզական թույլտվություն։

Մետաղը, որ հետաքրքրում է այս ընկերություններին հիմնականում ոսկին է։ Այս տարվա սկզբներին Սպիտակ, Ստեփանավան և Գյուլագարակ խոշորացված բնակավայրերում երկրաբանահետախուզական աշխատանքներ սկսելու հայտ էր ներկայացրել «Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ-ն, որի 100 % բաժնետեր է հանդիսանում երկրաբան Դեննիս Մուրը։ Նա «Ֆրեմոնտ Գոլդ Էլթիդի» ընկերության համահիմնադիրներից է և այդ ընկերության նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը։ «Ֆրեմոնտ Գոլդ Էլթիդի» ընկերությունը ունի 4 ռազմավարական ակտիվներ ԱՄՆ-ի Նևադա նահանգում՝ «Քոբ Քրիկ», «Նորթ Քարլին» «Գրիֆոն» և «Հարիքեյն»։

Հոդվածն ամվողջությամբ՝ cvmedia.am-ի կայքում

Հեղինակ՝ Նինա Մամաջանյան

Նյութը պատրաստվել է ԻԱԿ-ի կողմից կազակերպված «Իրական շահառուների տվյալների օգտագործումը Հայաստանում» աշխատաժողովի շրջանակում:

Աշխատաժողովը իրականացվել է «Բաց սեփականատիրություն» (Open Ownership) կազմակերպության աջակցությամբ «Իրական շահառուների թափանցիկություն հաշվետու հանքարդունաբերության համար. օգտագործելով Հայաստանի ԻՇ տվյալները» ծրագրի շրջանակում:

Skip to content