Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

Civic.am-«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը Սյունիքում իր ՀԷԿ-ի կառուցման նախագիծն արդեն 2-րդ անգամ չի ներկայացրել ՀԾԿՀ, լիցենզիան կասեցվել է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Civic.am-«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը Սյունիքում իր ՀԷԿ-ի կառուցման նախագիծն արդեն 2-րդ անգամ չի ներկայացրել ՀԾԿՀ, լիցենզիան կասեցվել է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին պատկանող «Ջիմել» ՍՊԸ-ն, որը դեռևս 2020թ. հուլիսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից լիցենզիա էր ստացել՝ փոքր ՀԷԿ-ի կառուցման և էլեկտրաէներգիա արտադրելու համար, մինչ օրս հանձնաժողովին չի ներկայացրել կառուցման նախագիծը։

«Ջիմել» ՍՊԸ-ն գրանցված է Սյունիքի մարզի Կապան համայնքում, 50 տոկոս մասնաբաժինը պատկանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին, իսկ մյուս 50 տոկոսը՝ Յուրի Աբրահամի Ջիլավյանին։ Յուրի Ջիլավյանը բարերար Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնած՝ «Էօրնեկեան հանրակրթական դպրոցի» տնօրենն է եղել, իսկ ներկայումս Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալն է։ Նրա որդին՝ Վահե Ջիլավյանը, զբաղեցրել է մի շարք պաշտոններ. իշխանափոխությունից առաջ Սփյուռքի նախարարի տեղակալն էր, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, իսկ հեղափոխությունից հետո ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդականն էր՝ այս պաշտոնից ազատվել է 2020թ.-ին։

Հոդվածն ամվողջությամբ՝ Civic.am-ի կայքում

Հեղինակ՝ Նարա Մարտիրոսյան

Նյութը պատրաստվել է ԻԱԿ-ի կողմից կազակերպված «Իրական շահառուների տվյալների օգտագործումը Հայաստանում» աշխատաժողովի շրջանակում:

Աշխատաժողովը իրականացվել է «Բաց սեփականատիրություն» (Open Ownership) կազմակերպության աջակցությամբ «Իրական շահառուների թափանցիկություն հաշվետու հանքարդունաբերության համար. օգտագործելով Հայաստանի ԻՇ տվյալները» ծրագրի շրջանակում:

 

Skip to content