Լույս է տեսել ԵՊՀ մամուլի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հեղինակած ՙԶԼՄ և օրենսդրություն՚ ուսումնական ձեռնարկը: Գրքի նպատակն է ընթերցողին, մասնավորապես ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին ծանոթացնել արտահայտվելու և մամուլի ազատության սահմանադրական երաշխիքներին, արտահայտվելու ազատության ազգային և միջազգային իրավական կարգավորման առանձնահատկություններին, ինչպես նաև տեղեկատվության ազատության հասկացությանն ու նշանակությանըտեղեկություն ստանալու կարգերին։ Հատուկ ուշադրության են արժանացել ընտրական գործընթացների եւ դատավարությունների լուսաբանման իրավական կարգավորման առանձնահատկությունները։ Ուղեցույցը օօգտակար կարող է լինել ինչպես ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների, լրագրողների, այնպես էլ մամուլի տեսաբանների, իրավաբանների եւ փաստաբանների համար։ Ձեռնարկը բաղկացած է հետևյալ 11 բաժիններից.
• Արտահայտվելու ազատության իրավունք
• Արտահայտվելու ազատության սահմանադրական երաշխիքները ՀՀ-ում
• Արտահայտվելու ազատության երաշխիքները միջազգային փաստաթղթերում
• Մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը ՀՀ-ում
• Պատվի և արժանապատվության պաշտպանությունը ՀՀ-ում
• Տեղեկատվության ազատության իրավական կարգավորումը ՀՀ-ում
• Լրագրողների հավատարմագրման իրավական կարգավորումը ՀՀ-ում
• Տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը պահպանելու` լրագրողի իրավունքը
• Առևտրային գովազդի իրավական կարգավորումը ՀՀ-ում
• Քաղաքական գովազդի իրավական կարգավորումը ՀՀ-ում
• Դատավարությունների լուսաբանման կարգը ՀՀ-ում Ձեռնարկը տպագրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկվայի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Ձեռնարկին կարելի է ծանոթանալ ժուռնալիստիկայի ֆակուլտետի գրադարանում, ինչպես նաեւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնում։ Ձեռնարկը կարող եք կարդալ այստեղ։