Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Գլխավոր / Նորություններ և իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Փաստերը ստուգում են ուսանողները

Մայիսի 19-21-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Իրազեկ և ուժեղ երիտասարդություն» ծրագրի շրջանակում իրականացրեց «Փաստերի ստուգումը ուսանողների համար» առցանց դասընթաց երևանյան բուհերի ուսանողների համար։

Եռօրյա դասընթացի նպատակն էր տեղեկատվական հոսքերի ակտիվ սպառող և տարածող երիտասարդներին փոխանցել փաստերի ստուգման մասին բազային գիտելիքներ, ներկայացնել փաստերի ստուգման հիմնական գործիքներն ու հարթակները, խթանել դրանց կիրառումը մասնագիտական և առօրյա կյանքում։
Դասընթացի առաջին փուլին մասնակցելու հնարավորություն էին ստացել երևանյան բուհերի ուսանողները։ Դասընթացն անցկացնում են փաստերի ստուգման մասնագետ, մեդիա ուսումնասիրող Հարություն Ծատրյանը և «Փաստերի ստուգման հարթակի» (FIP.am) գլխավոր խմբագիր Անի Գրիգորյանը։

Դաընթացի մեկնարկին մասնակիցներին ողջունեցին ՖԷՀ հայաստանյան ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանը և ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։ Ամփոփ ներկայացնելով ՖԷՀ գործունեության հիմնական ուղղությունները՝ տիկին Բադալյանը նշեց, որ Հիմնադրամը խիստ կարևորում է գիտելիքն ու աջակցում նմանօրինակ ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններին։

«Իրազեկ և ուժեղ երիտասարդություն» ծրագիրը ՖԵՀ-ի և ԻԱԿ-ի համագործակցության առաջին փորձն է։ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, կարևորելով տաբեր մասնագիտություն ունեցող ուսանողների՝ փաստերի ստուգման հմտությունների զարգացման դերը, հույս հայտնեց, որ այս նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի, իսկ հետագայում առցանաց դասընթացներից բացի կանցկացվեն նաև առերես հանդիպումները, որոնք ստացած գիտելիքն արդյունավետ փորձարկելու, համատեղ աշխատելու ավելի լայն հնարավորություն կտան։

Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկում է մայիսի 27-ին․ այս անգամ դասընթացին մասնակցելու են մարզային բուհերի ուսանողները։

Դաընթացի ձայնագրությունները հասանելի են ԻԱԿ-ի յութուբյան էջում

Փաստերի ստուգումը ուսանողների համար․ օր 1-ին

Փաստերի ստուգումը ուսանողների համար․ օր 2-րդ

Փաստերի ստուգումը ուսանողների համար․ օր 3-րդ

Skip to content