Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Գլխավոր / Նորություններ և իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղի է ունեցել «Դո՛ւ տեղյակ լինելու իրավունք» ունես խորագիրը կրող սթրիթ արտի բացումը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հուլիսի 2-ին Բաց կառավարման գործընկերության շրջանակում կազմակերպել էր «Դո՛ւ տեղյակ լինելու իրավունք»  ունես խորագիրը կրող սթրիթ արտ։

Նկարազարդվել է Երևանի Գևորգ Չաուշի փողոցի կամուրջի հենասյուներից մեկը՝վրան դրոշմվել մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ տեղեկատվության ազատության մասին հիշեցումը։

Մասնակից լրագրողները անձամբ մասնակցել են հետաքրքրաշարժ ու խորհրդանշական նախաձեռնությանը՝ իրենց մատի դրոշմը թողնելով ԲԿԳ ծրագրի երանգներով եզերված պատին՝ ի նշան տեղեկատվության ազատության ապահովման գործում լրագրողների մասնակցության և կարևորության։

Միջոցառման նպատակն էր կերպարվեստի ժամանակակից ուղղություններից մեկի՝ սթրիթ արտի միջոցով բարձրացնել Բաց կառավարման գործընկերության մասին հանրային իրազեկության մակարդակը՝ ցույց տալով, թե ինչ անփոխարինելի նշանակություն ունի տեղեկություն ստանալու իրավունքը ԲԿԳ սկզբունքների պահպանման և հանձնառությունների արդյունավետ կատարման գործում։

Բացման կապակցությամբ տեղի է ունեցել նաև ճեպազրույց․ լրագրողների՝ թեմային առնչվող հարցերին պատասխանել են Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան համակարգող, Հայաստանյան կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։

Միջոցառման ընթացքում ԻԱԿ նախագահը նշել է, որ միջոցառումը ոչ միայն հնարավորություն կտա մարդկանց մշտապես հիշելու իրենց իրազեկված լինելու իրավունքը և տեղեկատվության ազատության կարևորությունը, այլ նաև այս ծայրամասային ճանապարհի հատվածը և մեկ-երկու տարվա պատմություն ունեցող կամուրջը ևս կգունազարդվի, կտպավորվի և կհիշվի մարդկանց կողմից։

«Տեղեկություն ստանալու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, և ես այն համարում եմ բանալի, որը հնարավորություն է տալիս բացել դռներ և իրացնել մարդու մյուս բոլոր իրավունքները։ Սա մուտք է, հնարավորություն դեպի մարդու մյուս բոլոր իրավունքների լիարժեք իրականացում։ Տեղեկատվության ազատությունը Բաց կառավարման գործընկերության կարևորագույն արժեքներից մեկն է և սա հենց իրականացվում է ԲԿԳ ծրագրի շրջանակում, որին Հայաստանը անդամակցում է 2011 թվականից»,- ավարտել է իր խոսքը Շ․ Դոյդոյանը։

Լիլյա Աֆրիկյանի խոսքով՝ այսօր աշխարհում շատ արժեքավոր է ճշգրտ տեղեկատվությունը, այն հմտությունները որտեղից կարելի է ստանալ ճշգրտված տեղեկատվություն։ «Փորձենք քաղաքի ծայրամասերից մեկում միջոցառման հղումը, մեսիջը տարածել այս հետաքրքիր ձևաչափով ևս»,- ասել է Լ․Աֆրիկյանը։

Միջոցառումը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Աջակցություն ԲԿԳ գործողությունների ազգային 5-րդ ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Արմավիրի զարգացման կենտրոնի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ՝ ԵՄ աջակցությամբ։

Skip to content