“Սև ցուցակի” հրապարակումից անմիջապես հետո լրագրողները ներկայացրին նաև ցուցակում ընդգրկված պաշտոնյաների և կազմակերպությունների մեկնաբանությունները և պատասխանները: Այսպես.
«Սև ցուցակում» ներառված կառույցների ներկայացուցիչներն ուսումնասիրության արդյունքները մեկնաբանեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը: Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը ընդունեց, որ գերատեսչությունում բացթողում է եղել աշխատանքային գործընթացում՝ ավելացնելով, որ մեղավորն արդեն պատժված է:
Ստեփանավանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի առաջատար փորձագետ Նազելի Ավագյանը հերքեց բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ Ստեփանավանի քաղաքապետարանն աշխատում է բաց և թափանցիկ, ու ցանկացած տեղեկատվություն կարելի է գտնել Ստեփանավանի քաղաքապետարանի կայքում:
«Հյուսիսային համալսարան» բուհական թերթի գլխավոր խմբագիր Էվելինա Ղանթարչյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց, որ բուհի ռեկտոր Բորիս Մակիչյանը չի հրաժարվում տեղեկատվություն տրամադրել, այլ պարզապես խնդրել է հիմնավորել հայցը:
Նյութն ամբողջությամբ` “ՀՀ առողջապահության նախարարը գլխավորում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը խախտած պաշտոնատար անձանց «սև ցուցակը»”
Այս մասին այլ նյութեր`