Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից «Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.» կազմակերպության միջոցով։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պատասխանատու է ծրագրով նախատեսված հաղորդակցման բաղադրիչների համար։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին և կավարտվի 2027 թվականի սեպտեմբերին։
Ծրագիրը նախատեսված է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ձևավորելու առավել անաչառ և անկախ արդարադատության համակարգ և բարձրացնելու իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահությունը:
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրն ունի 4 հիմնական նպատակ․
- ստեղծել դատական վարչարարության և գործերի կառավարման առավել արդյունավետ և գործուն համակարգեր,
- աջակցել դատական հաստատությունների ինքնակարգավորման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը,
- բարելավել իրավական և մասնագիտական կրթությունը,
- խթանել արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման վերահսկումը համագործակցային գործողությունների միջոցով։