Ռազմավարական հաղորդակցությունների աջակցության ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ներդնելու արդյունավետ, արդիական, տվյալահենք և քաղաքացիակենտրոն ռազմավարական հաղորդակցության համակարգեր, կարողություններ և
գործելակերպ:
Ծրագիրն ունի երեք փոխկապակցված բաղադրիչ․
Բաղադրիչ 1. Աջակցել պետական համակարգում արդյունավետ ռազմավարական հաղորդակցության
ինստիտուցիոնալ կառուցվածքի ներդրմանը և մարդկային ռեսուրսների կառավարմանը։
Բաղադրիչ 2. Ապահովել պետական համակարգում ռազմավարական հաղորդակցությանն առնչվող
տվյալահենք տեղեկատվության կառավարմանն ուղղված ինստիտուցիոնալ համակարգերի ներդրումը և կարողությունների զարգացումը։
Բաղադրիչ 3. Խթանել քաղաքացիակենտրոն ռազմավարական հաղորդակցությունը և հանրային
իրազեկումը։
Ծրագրի երեք փոխկապակցված բաղադրիչների ակնկալվող արդյունքերն են`
- Ներդրվել են ինստիտուցիոնալ կայուն կառուցվածք և հաղորդակարգեր արդյունավետ ներքին,
միջգերատեսչական և արտաքին ռազմավարական հաղորդակցության ապահովման նպատակով: - Բարելավվել են պետական համակարգերը, ինչպես նաև տեխնիկական ու մարդկային
կարողություններն արդյունավետ, տվյալահենք, ուղերձների փորձարկման միջոցով մշակված և
թիրախային ռազմավարական հաղորդակցություն ապահովելու նպատակով՝ հարցումների, ֆոկուս
խմբային քննարկումների և հանրային տրամադրությունների վերլուծության կիրառմամբ: - Մշակվել են երկկողմանի հաղորդակցության արդյունավետ ռազմավարություններ, այդ թվում՝
ինտերակտիվ քննարկումների վրա հիմնված հետադարձ կապի մեխանիզմներ, որոնց նպատակն է
մեծացնել քաղաքացիների ներգրավվածությունը:
Ծրագիրն իրականացվում է «Քիմոնիքս Ինթերնայշնլ» կազմակերպության և ԻԱԿ-ի կողմից՝ որպես ենթակապալառու: Ծրագիրը սկսվել է 2024 թվականի մայիսին և կավարտվի 2029 թվականի հունիսին։