Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Դասընթացի մոդուլ ՔՀԿ-ների և լրագրողների համար

Պետական բյուջե և պետական գնումներ․ մասնակցության և վերահսկողության կարողությունների զարգացման դասընթաց ՔՀԿ-ների և լրագրողների համար

«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագրի շրջանակում մշակվել է կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների համար։

Դասընթացի թեմատիկ շրջանակը

  • ՀՀ պետական գնումները կարգավորող օրենսդրությունը, կիրառման առանձնահատկությունները, գնումների գործընթացը, գնման ձևերը և դրանց կիրառման պայմանները, «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:
  • Գնումների էլեկտրոնային համակարգեր․ Gnumner.am, Armeps.am, PPCM, ARMEPS։
  • ARMEPS համակարգով դրամաշնորհների, մրցույթների մասնակցություն։
  • Պետական գնումները պետական բյուջեի համատեքստում, ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը, բյուջետավորման մեթոդները և մոտեցումները, բյուջեի ձևավորման և բաշխման սկզբունքները, նորմերն ու հարաբերակցությունը:
  • Ծրագրային բյուջետավարման հիմունքները և կիրառումը ՀՀ-ում:
  • Քաղաքացիական մասնակցություն և մոնիտորինգի էությունը, մասնակցային բյուջետավարման մոտեցումները, պետական բյուջեի և գնումների մոնիտորինգի էությունը և նպատակները, մոնիտորինգի իրականացման խոչընդոտները և հաջողությանը նպաստող գործոնները, փուլերը, չափանիշների քարտեզագրումը, մոնիտորինգի իրականացման գործիքակազմը և քայլերը։
  • Պետական գնումներին առնչվող բաց տվյալների հետ աշխատանք։

«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերության (ՀԿ Կենտրոն) առաջնորդությամբ և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական հասարակական կազմակերպությունների հետ գործընկերությամբ կազմված կոնսորցիումի միջոցով «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

Պետական բյուջե և պետական գնումներ․ մասնակցության և վերահսկողության կարողությունների զարգացման դասընթաց ՔՀԿ-ների և լրագրողների համար

 

Skip to content