«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից հայտարարված փոքր դրամաշնորհների մրցույթի վերջնաժամկետը հետաձգվել է մեկ շաբաթով. հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 24-ը ներառյալ:
Փոքր դրամաշնորհների մրցույթը Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն հայտարարել է «ԻՐԱԶԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ. տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում՝ ԵՄ-Հայաստան համագործակցությանն առնչվող ոլորտներում հանրային քաղաքականության, պետական բյուջեի ծախսերի մշտադիտարկման և լուսաբանման ծրագրեր իրականացնելու նպատակով։
Ծրագիրն իրականացվում է Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։
Դրամաշնորհների հայտ կարող են ներկայացնել «Տեղեկատվության ազատություն և բյուջեի հանրայինվերահսկողություն» դասընթացներին մասնակցած կազմակերպություններն ու քաղաքացիական նախաձեռնությունները: Մասնակցությանն առնչվող բոլոր մանրամասները կարող եք գտնել այստեղ՝ https://foi.am/hy/archives/3393/: