Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Գլխավոր / Նորություններ և իրադարձություններ

«Լրագրողական մարտեր» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանը կայացավ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

«Լրագրողական մարտեր» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանը կայացավ

2018 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում կայացավ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Լրագրողական մարտեր» մրցանակաբաշխության արարողությունը: Ծրագիրն իրականացվում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից, Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն»-ի հետ համագործակցությամբ:

Արարողությանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, ԵՄ միջազգային համագործակցության մասնագետ Լինե Ուրբանը, Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը, լրագրողական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչիներ, համալսարանների ռեկտորներ և դեկաններ, նախագծին մասնակցած լրագրող և իրավաբան ուսանողները։   

Մրցույթ-ռեալիթի շոուի ժամանակ Հայաստանի վեց առաջատար համալսարանների (Երևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Վ Բրյուսովի անվան պետական համալսարան, Շիրակի պետական համալսարան, Վանաձորի պետական համալսարան, Գավառի պետական համալսարան) 36 ուսանողներ մրցել են իրար հետ՝ պատրաստելով հետաքննական ռեպորտաժներ կոռուպցիոն թեմաներով։     

Միջոցառման մեկնարկին ելույթով հանդես եկավ ԵՄ համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը. «Սա շատ կարևոր ծրագիր է Եվրոպական միության համար։ Ընտրված թեմաները շատ արդիական են և մոտ ապագայում քննարկման հիմք կարող են լինել։ Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այսօր այստեղ»,- ասաց պարոն Ցուրիսը։  

Գլխավոր մրցանակը հանձնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը. «Ես ուզում եմ ցանկանալ, որ ձեր հետաքննությունների արդյունքում արդարությունն ու օրինականությունը միշտ հաստատվեն։ Ուզում եմ ցանկանալ, որ ձեր ընթերցողները միշտ շնորհակալ լինեն ձեզ։ Լրագրությունը շատ ուժեղ գործիք է միշտ պետք է գործել այնպես, որ ոչ մեկին չվնասել»,- ասաց նա ու հաջողություն մաղթեց ուսանողներին իրենց բոլոր նախաձեռնություններում։

Նախագծի շրջանակում կազմակերպված դատախաղի հաղթող ուսանողին մրցանակ շնորհեց ԻԱԿ նախագահ, «Իրազեկ Հայաստան» ծրագրի ղեկավար Շուշան Դոյդոյանը:

«Վստահ եմ՝ այս ծրագիրը մեծ մղում կլինի նաև հետագայում շարունակելու ձեր աշխատանքը՝ որպես փաստաբաններ, դատավորներ, լրագրողներ, մամուլի խոսնակներ։ Այս ամբողջ փորձը, որ դուք կուտակեցիք, ամբողջ կյանքի համար ձեզ պետք է լինելու։ Շատ ուրախ եմ, որ մենք մեր փոքր ներդրումն ենք ունեցել ձեր ապագայի կերտման գործում»,- ասաց Շուշան Դոյդոյանը՝ դիմելով ուսանողներին:

Երկրորդ տեղը զբաղեցրած ուսանողներին մրցանակ հանձնեց «Ազատություն ռադիոկայանի» տնօրեն Հրայր Թամրազյանը։ Նա նշեց, որ իր համար ուրախալի է, որ նաև մարզերում կան այդպիսի տաղանդավոր լրագրողներ։

 «Այն, ինչ դուք արել եք, կարևոր է և պետք է շարունակել։ Հանրությունն ի վերջո կգնահատի այն, ինչ անում եք»,- ասաց նա ու շնորհավորեց բոլոր ներկա ուսանողներին։ 

 Միջոցառումն իր ելույթով եզրափակեց «Լրագրողական մարտեր» նախագծի հեղինակ Կարեն Անդրեասյանը: Նա հաջողություն մաղթեց ուսանողների  իրենց նախաձեռնություններում

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ուսանողներին, ովքեր հավատացին ու մասնակցեցին այս նախագծին։ Սա դեռ ավարտը չէ շատ շուտով սկսվելու է «Լրագրողական մարտեր» նախագծի երկրորդ եթերաշրջանը»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Արարողության ողջ ընթացքը տեսանկարահանվել է՝ որպես «Լրագրողական մարտեր» նախագծի եզրափակիչ էպիզոդ և կհեռարձակվի դեկտեմբերի 22-ին։

 

Skip to content