Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Գլխավոր / Նորություններ և իրադարձություններ

Ուժի մեջ կմտնի Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին ԵԽ կոնվենցիան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ուժի մեջ կմտնի Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին ԵԽ կոնվենցիան

Ինչպես հայտնում են Ուկրաինայի Մեդիա իրավունքի ինստիտուտից՝ այսօր Ուկրաինան միացել է Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին ԵԽ կոնվենցիային՝ փաստացի դառնալով այն պետությունը, որի կողմից վավերացմամբ վերջապես ուժի մեջ կմտնի Կոնվենցիան։ Կոնվենցիան ընդունվել էր 2009 թվականին եւ մինչ օրս անհրաժեշտ տասը երկների ցանկը չէր համալրվել այն ուժի մեջ մտնելու համար։

Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին ԵԽ կոնվենցիան առաջին պարտադիր միջազգային իրավական փաստաթուղթն է, որը ճանաչում է պաշտոնական փաստաթղթեր ստանալու իրավունքը։ Հանրային իշխանությունների թափանցիկությունը լավ կառավարման կարեւոր պայմանն է եւ հիանալի ցուցիչ, թե արդյոք այդ հասարակությունը բազմակարծիք է եւ ժողովրադավարական։ Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության իրավունքը նույնպես կարեւոր է մարդկանց ինքնազարգացման եւ մարդու հիմնարար իրավունքների իրականացման համար: Այն նաեւ ամրապնդում է հանրային իշխանությունների լեգիտիմությունը եւ նրա նկատմամբ հանրային վստահությունը:

Կոնվենցիան սահմանում է պաշտոնական փաստաթղթերի (պաշտոնական փաստաթղթերի մատչելիության ձեւերի եւ վճարների), վերանայման ընթացակարգի եւ տեղեկություն ստանալու հարցումների ներկայացնելու եւ դրանց պատասխանելու նվազագույն ստանդարտները։

Skip to content