Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ը ՃՈ-ից կստանա փոխհատուցում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ը ՃՈ-ից կստանա փոխհատուցում

Օրերս ուժի մեջ մտավ հօգուտ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կայացված վճիռն ընդդեմ Ճանապարհային ոստիկանության։ Վարչական դատարանի վճռի համաձայն Ճանապարհային ոստիկանությունը պարտավորվել է տրամադրել մինչ այդ չտրամադրված տեղեկությունները և փոխհատուցել ԻԱԿ-ի դատական ծախսերը 50.000 ՀՀ դրամի չափով:

Չտրամադրված տեղեկությունների համար ԻԱԿ-ը ՃՈ-ին էր դիմել դեռևս 2015թ.-ի մայիսի 22-ին՝ խնդրելով տեղեկություններ ճանապարհային տեսախցիկների և լուսանկարահանող-արագաչափ սարքերի վերաբերյալ: ՃՈ-ն ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: Ուստի, 2015թ.-ի հունիսի 26-ին ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ վարչական դատարան` խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության այն գործողությունները կամ անգործությունը, որով “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված ժամկետում պատասխան չէր տրամադրվել ԻԱԿ-ի կողմից տեղեկատվության հարցմանը, ինչպես նաև պարտավորեցնել ՃՈ-ին հնգօրյա ժամկետում տրամադրել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` 2015 թվականի մայիսի 22-ին գրավոր հարցմամբ հայցված տեղեկությունը:

Այն բանից հետո, երբ ԻԱԿ-ն արդեն հայցով դիմել էր դատարան, ՃՈ-ն տրամադրել էր 2015թ.-ի մայիսի 22-ի հարցման պատասխանը ուստի, ԻԱԿ-ը հրաժարվեց հայցապահանջից՝ ՃՈ-ին պարտավորեցնել տրամադրել տեղեկատվությունը:

2015թ.-ի դեկտեմբերի 22-ին կայացրած վճռով ՀՀ վարչական դատարանը բավարարել էր ԻԱԿ-ի հայցը` ոչ իրավաչափ ճանաչելով ՀՀ ճանապարհային ոստիկանության անգործությունը: Դրանից հետո ԻԱԿ-ը ևս մեկ անգամ դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ ՃՈ-ի ոչ իրավաչափ անգործության հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման մասին հայցով: Փոխհատուցման պահանջով հայցը բավարարվեց 2017թ. նոյեմբերի 24-ին։

Դատական գործին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Skip to content