Գերատեսչություններ, որոնք չեն պատասխանել ԻԱԿ-ի հարցումներին
- ՀՀ կառավարության աշխատակազմ, ՏԱ պատասխանատու՝ Ալեքսանդր Ղազարյան
1. 2017թ.-ի հունվարի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություն տրամադրել ծառայողական մեքենաների վերաբերյալ: Կառավարության աշխատակազմը պատասխան չի տրամադրել:http://www.givemeinfo.am/hy/case/2309/
2. 2017թ.-ի նոյեմբերի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություններ 2017 թվականի ընթացքում պետական բյուջեից կազմակերպություններին տրամադրած դրամաշնորհային միջոցների մասին: Կառավարության աշխատակազմը պատասխան չի տրամադրել: http://www.givemeinfo.am/hy/case/2287/
- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, ՏԱ պատասխանատու՝ Վարդան Նիկոյան
2017թ.-ի հունիսի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ 2015, 2016, 2017թթ.-ի հունիսի 1-ի դրությամբ նախարարությունում հաստիքային աշխատակիցների, փորձագետների և աշխատակազմի ղեկավարի տեղակալների վերաբերյալ: Նախարարությունը հարցմանը պատասխան չի տրամադրել:http://www.givemeinfo.am/hy/case/2270/
- ՀՀ ֆինանսների նախարարություն, ՏԱ պատասխանատու՝ Լուսինե Մկրտչյան
2017թ.-ի հունիսի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ 2015, 2016, 2017թթ.-ի հունիսի 1-ի դրությամբ նախարարությունում հաստիքային աշխատակիցների, փորձագետների և աշխատակազմի ղեկավարի տեղակալների վերաբերյալ: Նախարարությունը հարցմանը պատասխան չի տրամադրել:http://www.givemeinfo.am/hy/case/2286/
- “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ
2017թ.-ի սեպտեմբերի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ՝ խնդրելով տեղեկություն ֆինանսական հաշվետվեւթյունների վերաբերյալ: Հարցմանը պատասխան չի տրամադրվել: http://www.givemeinfo.am/hy/case/2312/
Գերատեսչություններ, որոնք խախտել են ՏԱ ժամկետները
- ՀՀ արդարադատության նախարարություն, ՏԱ պատասխանատու՝ Լուսինե Մարտիրոսյան
1. 2017թ.-ի նոյեմբերի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ 2017 թվականի ընթացքում պետական բյուջեից կազմակերպություններին տրամադրած դրամաշնորհային միջոցների մասին: Նախարարության պատասխանը համարվել է անհիմն, քանի որ հայցել ենք այնպիսի տեղեկություն, որը, համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի N 579-Ն որոշման, պետք է արդեն իսկ հրապարակված լիներ կայքում: Այնինչ նախարարությունը 4 օր անց պատասխանում նշում է, որ տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: 10 օր անց նախարարությունը տրամադրել է երկրորդ պատասխանը, որը բովանդակային առումով լիարժեք է, սակայն համարվում է թերի համարակալման բացակայության պատճառով, այնինչ ՀՀ կառավարության 2015 թ.-ի հոկտեմբերի 15-ի N 1204 – Ն որոշման համաձայն պատասխանները պետք է լինեն համարակալված: 11 օր անց նախարարությունը տրամադրել է պատասխանը:http://www.givemeinfo.am/hy/case/2291/
2. 2017թ.-ի նոյեմբերի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր արդարադատության նախարարություն՝ խնդրելով տեղեկություն ՏԱ մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Նախարարությունը 11 աշխատանքային օր անց տրամադրել հարցման պատասխանը:http://www.givemeinfo.am/hy/case/2306/
- ՀՀ պաշտպանության նախարարություն, ՏԱ պատասխանատու՝ Արծրուն Հովհաննիսյան
2017թ.-ի հունվարի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր պաշտպանությա նախարարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել զինծատայության վերաբերյալ: Նախարարությունը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 8 աշխատանքային օր անց: http://www.givemeinfo.am/hy/case/2310/
- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, ՏԱ պատասխանատու՝ Վարդան Նիկոյան
2017թ.-ի նոյեմբերի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ 2017 թվականի ընթացքում պետական բյուջեից կազմակերպություններին տրամադրած դրամաշնորհային միջոցների մասին: Նախարարությունը 8 օր անց տրամադրել է լիարժեք պատասխան: http://www.givemeinfo.am/hy/case/2288/
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ՏԱ պատասխանատու՝ Ֆաինա Վարդանյան
2017թ.-ի նոյեմբերի 15-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տեղեկություններ 2017 թվականի ընթացքում պետական բյուջեից կազմակերպություններին տրամադրած դրամաշնորհային միջոցների մասին: Նախարարությունը 8 օր անց տրամադրել է լիարժեք պատասխան: http://www.givemeinfo.am/hy/case/2292/