ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:
Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը լրացրեք այստեղ՝ https://goo.gl/forms/ll5M0YLAqNc1aW223
Մրցույթին կարող են ներկայացվել 2017 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 31-ը հրապարակված լրագրողական նյութերը հետևյալ անվանակարգերում.
- Տպագիր և առցանց լրատվամիջոցներ:
- Հեռուստատեսություն և ռադիո:
Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2018 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ:
Դիմումում նշեք նյութի ամբողջական ինտերնետային հասցեն:
Կդիտարկվեն միայն հայերեն նյութերը:
Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ.
Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին համապատասխան նյութ չլինի:
Մանրամասների համար կարող եք զանգել 010 560 360 կամ 091 43 51 36 հեռախոսահամարներով կամ գրել foi@foi.am էլեկտրոնային հասցեին: