2017թ.-ի սեպտեմբերի 28-ին՝ Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով 15-րդ անգամ տեղի կունենա Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի դուք հնարավորություն ունեք առաջադրել մրցանակակիրներին՝ հաշվի առնելով յուրաքանչյուր թեկնածուի գործունեությունը տեղեկատվության ազատության ոլորտում: Արդյունքները կհրապարակվեն Մրցանակաբաշխության օրը:
Քվեարկությանը կարող են մասնակցել բոլորը՝ լրացնելով հետևյալ ձևաթուղթը՝
ՏԱ մրցանակաբաշխություն 2017-քվեարկություն
Մինչ քվեարկելը՝ առաջարկում ենք ծանոթանալ Մրցանակաբաշխության չափորոշիչներին:
Մրցանակաբաշխության նախորդ տարիների մրցանակակիրներին կարող եք տեսնել այստեղ