Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործն ուղարկվեց նոր քննության

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործն ուղարկվեց նոր քննության

Այսօր՝ 2017թ.-ի հուլիսի 20-ի, ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարեց ԻԱԿ-ի բողոքը եւ կայացրեց որոշում ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2013թ.-ի մայիսի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

  1. Ե՞րբ, ի՞նչ իրավական ակտով, ու՞մ, ի՞նչ նպատակով, ի՞նչ իրավունքով (սեփականության իրավունքով, վարձակալության իրավունքով) և որքա՞ն ժամկետով է հատկացվել Փակ շուկան,
  2. Խնդրում ենք տրամադրել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հատկացման (սեփականության կամ վարձակալության հիմքերով) պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները):

Հարցմանն ի պատասխան՝ 2013թ.-ի մայիսի 18-ի գրությամբ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը մերժեց տրամադրել խնդրված տեղեկությունները` հայտնելով, որ խնդրվող տեղեկությունները` տեղեկությունների մատչելիության սահմանափակումների հաշվառմամբ, հնարավոր կլինի տրամադրել տվյալ տեղեկությունը ստանալու համար օրենքով սահմանված վճարումը կատարելուց հետո: ԻԱԿ-ը սա համարեց անհիմն մերժում, քանի որ տեղեկատվության համար վճարի պահանջը հակասել է ՏԱ մասին ՀՀ օրենքով տեղեկատվության տրամադրման համար վճար գանձելու պայմաններին:

2013թ.-ի օգոստոսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի` դատարանին խնդրելով պարտավորեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին տրամադրել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը անվճար կամ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված պայմաններով, այն է` տեղեկատվության 10 էջը գերազանցող յուրաքանչյուր էջի համար` տեղեկության տրամադրման ծախսերը չգերազանցող գումարի դիմաց:

Վարչական եւ վերաքննիչ վարչական դատարաններում պարտվելուց եւ ՀՀ վճռաբեկ դատարանից մերժում ստանալոց հետո ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով դատարանների որոշումների հիմքում ընկած՝  “Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին” ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը:

2016թ.-ի փետրվարի 23-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը, որով ՀՀ սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչեց “Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին” ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը: Արդյուքնում, ԻԱԿ-ը դիմեց ՀՀ Վճռաբեկ դատարան` իր որոշումը վերանայելու խնդրանքով: 2017թ.-ի հուլիսի 20-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարեց ԻԱԿ-ի բողոքը՝ վերանայեց իր նախկինում կայացրած որոշումը եւ գործն ուղարկեց նոր քննության:

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Skip to content