Կարևորելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման փուլում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը և լիարժեք մասնակցությունն ապահովելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ 2017թ.-ի մայիսի 20-21-ին տեղի ունեցավ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ երկօրյա աշխատանքային քննարկում ՀՀ արդարադատության նախարարության, իրավաբանների և ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա էին ԻԱԿ-ի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, «Թրանսփերանսի ինթերնեշնլ» հակակառուպցիոն կենտրոնի, Լրագրողների Ասպարեզ ակումբի, Իրավունքի գերակայություն ՀԿ-ի, Խոսքի ազատության կոմիտեի, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ-ի ներկայացուցիչները:
