Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Տեղի ունեցավ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղի ունեցավ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը

2015թ.-ի դեկտեմբերի 23-ին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ  Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն չորրորդ տարին:

Մրցանակաբաշխությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը (Խորհուրդ), որը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Մրցանակների հանձնման արարողությանը ներկա էին Խորհրդի և խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամներ, պետական պաշտոնյաներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և լրագրողներ:
Մրցույթի նպատակն է խրախուսել այն լրագրողներին, ովքեր իրենց աշխատանքներում անդրադառնում են մարդկանց թրաֆիքինգի երևույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը՝ նպաստելով թրաֆիքինգ երևույթի և դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման բարձրացմանը: Մրցույթը կազմակերպվում է “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի կողմից, լավագույն լրագրողական աշխատանքներն ընտրվում են մասնագիտական ժյուրիի կողմից, որում ընդգրկված են թրաֆիքինգի հարցերով փորձագետներ և լրագրողներ:
Մրցույթին ներկայացվել էին 2014 թվականի մայիսի 15-ից մինչև 2015 մայիսի 15-ը հրապարակված մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին վերաբերող տպագիր, առցանց, ռադիո և հեռուստատեսային լրագրողական նյութեր:
Մասնագիտական ժյուրիի որոշմամբ`
“Հեռուստատեսություն և ռադիո” անվանակարգում 1-ի և 3-րդ տեղեր չեն շնորհվել,
“Տպագիր և առցանց լրատվամիջոցներ” անվանակարգի հաղթողներն են.
  • 1-ին տեղ՝ Աննա Հայրապետյանը  “Արտակարգ թերթում” հրապարակված “Թրաֆիքինգ. Իսկական ստրկություն” նյութի համար 
  • 2-րդ տեղ՝ Yerevan.today առցանց լրատվամիջոցի խմբագրակազմը “Թրաֆիքինգ. Կյանքի փակուղում հայտնվածները” հրապարակման համար,
  • Մասնագիտական ժյուրին այս անվանակարգում երրորդ տեղ չի շնորհել::
Մրցանակակիրներին հանձնվեցին հավաստագրեր, ինչպես նաև մրցանակային տեղերի համար սահմանված դրամական պարգևներ՝ 300, 200 և 100 հազար դրամ՝ համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար:
Skip to content