Կառավարությունն օրերս ընդունեց տեղեկությունների գրանցման, դասակարգման եւ պահպանման, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը:
Սրա համար մասնագետները պայքարում էին տարիներ շարունակ: “Ինֆորմացիայի ազատության կենտրոնի” նախագահ Լիանա Դոյդոյանը նշել է, որ 30 տոկոսով կրճատվել են տեղեկատվություն ստանալու հարցումներին պետական մարմինների կողմից լռությամբ պատասխանելու դեպքերը, բայց դիմողներն, այնուամենայնիվ, ըստ էության՝ պատասխաններ չեն ստանում:
“Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի” նախաձեռնած “Կլոր սեղանի” ընթաքում մասնագետները քննարկել են, թե ի՞նչ դրական փոփոխությունների է հանգեցնում կառավարության ընդունած կարգը լրագրողների եւ քաղաքացիների համար՝ տեղեկատվություն փնտրելու հարցում:
“Տեղեկատվություն ստանալու ե՛ւ գրավոր, ե՛ւ բանավոր, ե՛ւ էլեկտրոնային հարցումներն այսուհետ համարվելու են իրավական գործընթաց։ Հատուկ հրամանով որեւէ մեկի վրա է դրվել տեղեկատվության ազատության եւ տրամադրաման համար պատասխանատու անձի լիազորությունները”,- ասաց Լիանա Դոյդոյանը։
Աղբյուրը՝ Երկիր Մեդիա