Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխության վիճակագրություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխության վիճակագրություն

2003 թ.-ից ի վեր  “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի ընդունումից հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն՝ գնահատելու համար հրապարակային և բաց աշխատանքը, և քննադատելու փակ և գաղտնի աշխատաոճը:

Վիճակագրություն Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք (2003-2015թթ.)

Ոսկե բանալի – 13 տարվա ընթացքում ամենաբաց մարմին մրցանակին արժանացել են 12 մարմիններ, որից

  • Պետական կառավարման 8 մարմին, որից 3 մարզպետարան, 5 նախարարություն
  • 4 քաղաքապետարան
  • 1 տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Ժանգոտ կողպեք տրվել է 20 մարմնի, որից

  • Պետական կառավարման 6 մարմին, որից 4 նախարարություն, 1 պետեկամուտների կոմիտե, 1 կադաստր,
  • 9 քաղաքապետարան, որից 3 անգամը տրվել է Երեւանի քաղաքապետարանին, 2 անգամը՝ Արմավիրի քաղաքապետարանին
  • 1 Ազգային Ժողով
  • 1 ՊՈԱԿ
  • 1 համատիրություն (Համալսարանականներ)
  • 1 համալսարան (Տնտեսագիտական)
  • 1 մասնավոր ընկերություն (Փարկինգ սիթի)

Ամենաշատ կողպեք ստացել է Երեւանի քաղաքապետարանը 3 անգամ 2004ին, 2005ին, 2013ին։

Բոլոր տարիների մրցանակների մասին տեղեկությունները հասանելի են այստեղ:

Դրական մրցանակակիրներին հանձնվում են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ, իսկ բացասական մրցանակակիրներին` կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ: Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և փորձագետներից բաղկացած անկախ ժյուրին: Բաց և փակ մարմինների ընտրությայն չափանիշները հիսունից ավելի են։ ԻԱԿ-ի հրապարակայնության եւ ՏԱ Ինդեքսն օգնում է կայացնել օբյեկտիվ եւ հիմնավորված որոշումներ։

Ինդեքսի չափանիշները բաժանվում են բաժանվում են 3 խմբի.

  • “Տեղեկատվության ազատության իրավունք” բաժնում ներառված են հարցեր, որոնցով միջոցով գնահատվում է, թե ինչպես է տեղեկատվություն տնօրինողն իրականացնում ՏԱ հարցումների հիման վրա տեղեկություն տրամադրելու իր պարտականությունը:
  • 2-րդ բաժինը ներառում է հարցեր, որոնք վերաբերում են ՏՏ-ի կողմից տեղեկատվության ազատության, հրապարակայնության եւ մատչելիության պրոակտիվ (սեփական նախաձեռնությամբ) ապահովմանը:
  • 3-րդ բաժինը գնահատում է տեղեկատվություն տնօրինողի ռեսուրսների պատշաճությունը չափանիշների երկու հիմնական խմբով` ունի արդյոք ՏՏ-ն բավարար ռեսուրսներ, կրթված վերապատրաստված աշխատակիցներ, եւ որքանով է ՏՏ-ն օգտագործում հրապարակայնության ապահովման տարբեր գործիքներ:

Բոլոր մարմինների տվյալները հասանելի են Հրապարակայնության ինդեքսի կայքումwww.foi.am/rating։ Նշենք, որ գնահատման ժամանակաշրջանը ներառում է 2014թ. սեպտեմբերից մինչեւ այս տարվա սեպտեմբերը:

Skip to content