Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Հակակոռուպցիոն խմբի առաջին հանդիպումը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հակակոռուպցիոն խմբի առաջին հանդիպումը

Սեպտեմբերի 23-ին կայացավ Կառավարություն-Քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային հարթակի առաջին հանդիպումը: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից:

Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ ԵՄ պատվիրակությունից, ՀՀ կառավարությունից և այլ տեղական և պետական մարմիններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե-Մարիա Մեդինա Նավարոն. «Ես ուզում եմ վերահաստատել, թե որքան աջակցող է ԵՄ-ն հակակոռուպցիոն բարեփոխումների, քաղաքացիական հասարակության հաստատություններն առաջ մղելու հարցում: Մենք դա հենց այնպես չենք ասում, մենք դա անում ենք այն պայմանավորվածություններից ելնելով, որոնք երկկողմ հաստատվել են Ռիգայում վերջին գագաթնաժողովի ընթացքում: Չկա մի երկիր, մի տարածաշրջան, որն ազատ է կոռուպցիայից, մենք այստեղ չենք եկել դասախոսություն անելու, մենք պարզապես ցանկանում ենք բերել մեր փորձը, ինչպես նաև ֆինանսավորումը՝ աջակցելու այս զարգացման հարցում: Մեզ հարկավոր է պայքարել կոռուպցիայի դեմ, որպեսզի նվազեցնենք դրա դերը հասարակության մեջ»:

ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն իր ելույթում ասել է. «Այսօր շատ կարևոր օր է բոլորիս համար, ինչի առիթով արդարադատության նախարարն իր ողջույնի խոսքն է հղել բոլոր ներկաներին։ Ինչո՞ւ է կարևոր այն։ Նախ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կողմից հավանությանն արժանանալուց հետո այսօր առաջին անգամ մենք ներկայացնելու և քննարկելու ենք ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը 2015-2018 թթ. համար, և մենք հիմնական ուղղությունները կներկայացնենք քաղհասարակության ներկայացուցիչներին և կարծիքների փոխանակում կկատարենք։ Ես ուզում եմ շնորհակալությունս հայտնել քաղհասարակության ներկայացուցիչներին, քանի որ վերջին մեկուկես տարվա մեջ նրանք շատ ակտիվ մասնակցություն են ունեցել մեր բոլոր քննարկումներին, մեծ աջակցություն են ցուցաբերել»։

Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Ծրագրի ընթացքում կհզորացվեն ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները:

Հայաստանի տարբեր մարզերում նախատեսվում է կազմակերպել հակակոռուպցիոն դասընթացներ ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար՝ կոռուպցիոն բնույթի և տեղեկատվական ազատության խնդիրներն առավել լավ ըմբռնելու համար: Այդ միջոցառումների նպատակը հակակոռուպցիոն գործողությունների իրականացման առկա հնարավորությունների խորացումն է: Հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ:

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման համար ՔՀԿ-ների մասնակցությամբ կմշակվի ՔՀԿ-Կառավարություն երկխոսություն:

Ծրագրի տևողությունը երեք տարի է (հունվար 2014-դեկտեմբեր 2016): Ընդհանուր բյուջեն կազմում է 650.000 եվրո, որից 585.000 եվրոն տրամադրել է ԵՄ-ն:

Skip to content