Այսօր` հուլիսի 1-ին լրանում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 14 ամյակը։
Այս տարիների ընթացքում ԻԱԿ-ին հաջողվել է բացել հարյուրավոր փակ դռներ եւ հրապարակայնացնել հազարավոր պաշտոնական փաստաթղթեր: ԻԱԿ-ը տեղեկատվության տրամադրումն ապօրինի մերժած պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ 50 դատական գործ է հարուցել՝ 80% դրական արդյունքով, ինչի շնորհիվ վերականգնվել է տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքը:
Շնորհավոր ԻԱԿ-ի հզոր թիմին!!!!!! Շնորհակալություն գործընկեր բոլոր կազմակերպություններին, որ վստահել և մեզ հետ են եղել այս տարիների ընթացքում: