Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ը հաշտության պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ը հաշտության պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հաշտության պայմանագիր է կնքել  ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ, որի արդյունքում կարճվել է ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող գործը ըստ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության և քաղաքաշինության նախարարի` տեղեկատվություն ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելու և վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին:

Տեղեկացնենք, որ դեռևս 2013 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` խնդրելով տրամադրել 2012 թվականի երկրորդ կիսամյակում ՀՀ քաղաքաշինության նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պայմանագրերի առևտրային գաղտնիք պարունակելու պատճառաբանությամբ մերժել էր դրանց տրամադրումը: Իսկ ԻԱԿ-ը այն համարելով անհիմն մերժում, դիմել էր վարչական դատարան:

2014 թվականի օգոստոսին երբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պատրաստակամություն էր հայտնել տրամադրել պայմանագրերի պատճենները ԻԱԿ Հ/Կ ներկայացուցիչն իր հերթին պատրաստակամություն էր հայնել հաշտության համաձայնագիր կնքելու համար:

2015 թվականի հունվարի 19-ին կողմերի միջև կնքվել է պայմանագիր` որի արդյունքում «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» Հ/Կ-ն ամբողջությամբ հրաժարվել է իր հայցապահանջից:

Դատական գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: 

Skip to content