Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Սև ցուցակ 2014, 3րդ եռամսյակ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Սև ցուցակ 2014, 3րդ եռամսյակ

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2014թ.-ի 3-րդ եռամսյակի ընթացքում:  Ինֆորմացիայի ազատության կենտրոնը յուրաքանչյուր եռամսյակ հրապարակում է տվյալ ժամանակահատվածում մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած գերատեսչությունների ղեկավար պաշտոնատար անձանց Սեւ ցուցակ։

  • Պարոն Արամ Դանիելյան-Հրազդանի քաղաքապետ

2014թ.-ի հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հրազդանի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Հրազդանի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1391/

  • Պարոն Գագիկ Մուրադյան – Արտաշատի քաղաքապետ

2014թ.-ի հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Արտաշատի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Արտաշատի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1387/

  • Պարոն Սամվել Բալասանյան – Գյումրիի քաղաքապետ

2014թ.-ի հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Գյումրիի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Գյումրիի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1392/

  • Պարոն Գորիկ Հակոբյան – ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

2014թ.-ի հուլիսի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը` խնդրելով հայտնել, թե ո՞վ է ծառայության` տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնյան, ինչպես նաև տրամադրել ծառայության` տեղեկատվության տրամադրման կարգի լուսապատճենը: ԻԱԿ-ը հարցումն ուղարկել էր ԱԱԾ-ի nss@nss.am հասցեով, որը նշված է որպես վարչության էլ. փոստի հասցե ՀՀ կառավարության www.gov.am կայքում: Ծառայությունը հարցմանը չի պատասխանել:
http://www.givemeinfo.am/hy/case/1401/

  • Պարոն Արտյոմ Մովսեսյան – ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

2014թ.-ի հուլիսի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` խնդրելով հայտնել, թե ո՞վ է վարչության` տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնյան, ինչպես նաև տրամադրել վարչության` տեղեկատվության տրամադրման կարգի լուսապատճենը: ԻԱԿ-ը հարցումն ուղարկել էր վարչության gdca@aviation.am հասցեով, որը նշված է որպես վարչության էլ. փոստի հասցե ՀՀ կառավարության www.gov.am կայքում: Վարչությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1400/

ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաները

  • Պարոն  Միհրան Պողոսյան – ՀՀ գլխավոր հարկադիր կատարող

2014թ.-ի սեպտեմբերի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներով դիմել էր ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը` մի հարցմամբ խնդրելով տեղեկություններ հարկադիր կարգով բռնագանձման ենթակա գումարների վերաբերյալ, մյուսով` տեղեկություններ հարկադիր կատարման վարույթի վերաբերյալ: ԴԱՀԿ-ն ԻԱԿ-ի մի հարցմանը պատասխանել է հարցումն ուղարկելուց 15 օր, իսկ մյուսին` 1 ամիս 5 օր հետո:http://www.givemeinfo.am/hy/case/1409/ և http://www.givemeinfo.am/hy/case/1410/

  • Պարոն Գուրգեն Մարտիրոսյան – Գավառի քաղաքապետ

2014թ.-ի հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Գավառի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Գավառի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 16 օր անց: http://www.givemeinfo.am/hy/case/1389/

Skip to content