Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք-2014 ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք-2014 ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն

Տեղեկատվության ազատության “Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք” ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014 թվականի սեպտեմբերի 26-ին, Երևանում, “Ռեժինե” հյուրանոցում (հասցե` ք. Երեւան, Նորքի այգիներ 235-1)։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան և ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը:

Միջոցառումը նվիրված է Տեղեկատվության ազատության միջազգային օրվան: Կշնորվեն մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին` որպես բաց և հրապարակա-յին աշխատանքի խորհրդանիշ և մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ: Մրցանակակիրներին որոշում է տեղական և միջազգային կազմակեր¬պությունների ներկայացուցիչներից, լրագրողներից, ոլորտի փորձագետներից կազմված անկախ ժյուրին: Ժյուրիի անդամներն ամփոփում են իրենց և ԻԱԿ-ի մոնիտորինգների արդյունքները, քննարկում են նաև կենտրոնի եռամսյակային Սև ցուցակները, որում ընդգրկվում են տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաներն ու գերատեսչությունները:

Հրապարակային և փակ գերատեսչությունների ընտրության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.foi.am/hy/award-standards/։

Նախորդ տարիների մրցանակակիրների մասին տեղեկությունները հասանելի են այստեղ՝ https://www.foi.am/hy/awards-winners/:

2002 թ.-ից վեր աշխարհի ավելի քան 100 երկրներում սեպտեմբերի 28-ը նշվում է որպես ՏԱ միջազգային օր: 2003 թ.-ից ի վեր «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ԻԱԿ-ը գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն՝ գնահատելու համար հրապարակային և բաց աշխատանքը, և քննադատելու փակ և գաղտնի աշխատաոճը:

Միջոցառումն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ համատեղ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Skip to content