ԻԱԿ-ն ընդդեմ ԱԱԾ-ի դատական գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 2014 թ.-ի փետվարի 12-ին որոշել է ԻԱԿ-ի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի` ամբողջությամբ բեկանելով ՀՀ վարչական դատարանի 2013 թ.-ի սեպտեմբերի 19-ի վճիռը և վարչական գործի վարույթը կարճել:
Հիշեցնենք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Վարչական վերաքննիչ դատարան էր դիմել այն բանից հետո, երբ Վարչական դատարանը որոշում էր ընդունել մերժել ԻԱԿ-ի պահանջը, այն է` ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի` տեղեկատվության ազատության եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքների խախտման փաստը եւ պարտադրել ԱԱԾ-ին ԻԱԿ-ին տրամադրել սպառիչ տեղեկատվություն (այս դատական գործի մասին ավելի մանրամասն տեղեկություններ, ինչպես նաեւ ԻԱԿ-ի հայցադիմումը կարող եք գտնել այստեղ):