Այսօր կայացավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության դատական գործով վերաքննիչ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Պատասխանող կողմը դատարան չէր ներկայացել: ԻԱԿ ներկայացուցիչը պնդեց վերաքննիչ բողոքը:
Սույն գործով դատարանն իր վճիռը կհրապարակի 2014 թվականի փետրվարի 11-ին` ժամը 17:05-ին նշանակված նիստի ժամանակ:
ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության դատական գործի մասին կարող եք կարդալ այստեղ:
ԻԱԿ-ի` 2013թ.-ի ապրիլի 5-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ վարչական դատարանի` 2013թ.-ի սեպտեմբերի 19-ի վճռին կարող եք ծանոթանալ այստեղ: