2001թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակում է եռամսյակային, իսկ դրանց համագումարում նաեւ տարեկան Սեւ ցուցակներ, որոնցում ներառվում են տվյալ տարում մարդկանց տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյաները:
Հայաստանում տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկայի առանձնահատկությունները հաշվի առնելով` 2013թ.-ի հուլիսի 11-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայտարարեց, որ այդուհետ խստացնում է Սեւ ցուցակի չափորոշիչները (ԻԱԿ-ի www.foi.am կայքի “Նորություններ և իրադարձություններ” բաժին` https://foi.am/hy/archives/3102/: Այդ մասին ԻԱԿ-ը նշել է նաեւ իր կայքի “Սև և սպիտակ ցուցակներ” բաժնի “Չափորոշիչներ” ենթաբաժնում (https://foi.am/hy/criterias/): Ուստի, այսուհետ Սեւ ցուցակները կազմվում են խստացված չափորոշիչներով, եւ Սև ցուցակներում ներառվում են ոչ միայն ՏԱ հարցումներն անպատասխան թողած, այլ նաև ՏԱ հարցումներին պատասխանելու՝ օրենքով սահմանված ժամկետները խախտած, ինչպես նաև անհիմն մերժումներ, անհիմն պատասխաններ տրամադրած տեղեկություն տնօրինողները։
Ստորեւ ներկայացնում ենք մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2013թ.-ի ընթացքում խախտած պաշտոնյաների Սեւ ցուցակը.
- Պրն Հովիկ Աբրահամյան – ՀՀ Ազգային ժողովի նախագահ
- Պրն Սամվել Թադևոսյան – ՀՀ քաղաքաշինության նախարար
- Պրն Արմեն Մովսիսյան – ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
- Պրն Վահրամ Ավանեսյան – ՀՀ էկոնոմիկայի նախարար
- Պրն Արսեն Գալստյան – ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետ
- Պրն Տարոն Մարգարյան – Երեւանի քաղաքապետ
- Պրն Արա Սադոյան – Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
- Պրն Վազգեն Հարությունյան – “Փարքինգ Սիթի Սերվիս” ՓԲԸ-ի տնօրեն
- Պրն Կարեն Աճեմյան – “Պոլտերգեյստ-2” ՍՊԸ-ի տնօրեն
- Տկն Աննա Վանեցյան – “Կոստանդյան եղբայրներ” ՍՊԸ-ի տնօրեն
- Պրն Հարություն Երեմյան – “Երևանի էլեկտրատրանսպորտ” ՓԲԸ-ի տնօրեն
- Պրն Էլբակ Թարփոշյան – “Երևանի ավտոբուս” ՓԲԸ-ի տնօրեն
- Պրն Արամ Հակոբյան – “Ավտոբուս” ՓԲԸ-ի տնօրեն
- Պրն Արտակ Նավասարդյան – “Դյակո-Արթ” ՍՊԸ-ի տնօրեն
- Պրն Համլետ Գրիգորյան – “Բյուրակն” ՍՊԸ-ի տնօրեն
- Պրն Աշոտ Արշակյան – “Արշակյան եղբայրներ” ՍՊԸ-ի տնօրեն
2013թ.-ի Սեւ ցուցակը` ներառյալ յուրաքանչյուր պաշտոնյայի` Սեւ ցուցակում հայտնվելու պատճառները, հասանելի է այստեղ: