Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԴԱՀԿ-ն հարկադրեց ՀԴԿ-ին տրամադրել տեղեկություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԴԱՀԿ-ն հարկադրեց ՀԴԿ-ին տրամադրել տեղեկություն

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից ստացավ ԻԱԿ-ն ընդդեմ ՀԴԿ-ի գործի հիմքում ընկած տեղեկությունները, ինչպես նաեւ դատական ծախսերի փոխհատուցում:

Հիշեցնենք, որ ԻԱԿ-ը դատական գործ էր նախաձեռնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության դեմ, քանի որ վերջինս չէր տրամադրել տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ խնդրված տեղեկություններ այն մասին, թե 2012թ.-ի ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար կուսակցության որքան գումար է ծախսել եւ ծախսած գումարներից որքան են կազմում կուսակցության սեփական միջոցները, որքանը՝ կուսակցությանը կատարված նվիրատվությունների գումարը:

Ավելի քան մեկ տարի տեւած դատական գործընթացն ավարտվեց ԻԱԿ-ի հաղթանակով` ՀՀ վճռաբեկ դատարանի` 2013թ.-ի հունիսի 26-ին կայացված որոշմամբ, որի արդյունքում ճանաչվեց ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը, իսկ ՀԴԿ-ն դատարանի վճռով պարտավորեցվեց տրամադրել ԻԱԿ-ի պահանջած տեղեկությունները, ինչպես նաեւ փոխհատուցել ԻԱԿ-ի կողմից վճարված պետական տուրքի գումարը եւ փաստաբանի վարձատրության գումարը` 100.000 դրամի չափով:

Կուսակցությունը ԻԱԿ-ի պահանջած տեղեկություները եւ ԻԱԿ-ի դատական ծախսերի փոխհատուցումը տրամադրեց ԴԱՀԿ ծառայության միջամտությամբ:

Կուսակցության տրամադրած տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դատական գործի մասին ավելի մանրամասն տես` https://foi.am/archives/2968/:

Skip to content