Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը հաշտություն են կնքել

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը հաշտություն են կնքել

Վաղը` հոկտեմբերի 10-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում տեղի կունենա «ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ՖՆ Լիցենզավորման գործակալության եւ ՀՀ ՖՆ Ֆինանսական վերահսկողության տեսչության» գործով դատական նիստը:

 2012թ.-ի հուլիսի 24-ից սկսված ռազմավարական դատավարության մասին ամբողջական ինֆորմացիան կարող եք կարդալ այստեղ https://foi.am/archives/2976/`:

Հիշեցնենք միայն, որ 2013 թ.-ի հունիսի 1-ին ԻԱԿ-ը բողոքարկել էր ՀՀ վարչական դատարանի վճիռը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան և հաջորդ նիստը նշանակված էր 2013 թ.-ի հոկտեմբերի 10-ին: Սակայն քանի որ Ֆինանսների նախարարությունը ԻԱԿ-ին տրամադրել է հարցումով պահանջվող տեղեկությունները և կողմերն արդեն իսկ հաշտության պայմանագիր են կնքել, ուստի ժամը 16:45-ին նշանակված դատական նիստի ժամանակ կողմերը գործը կարճելու նպատակով դատարանին կներկայացնեն  հաշտության պայմանագիրը:

Skip to content