Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ը դատական գործ սկսեց Երևանի քաղաքապետարանի և “Փարքինգ Սիթի Սերվիս” ՓԲԸ-ի դեմ տեղեկատվությունը թաքցնելու համար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ը դատական գործ սկսեց Երևանի քաղաքապետարանի և “Փարքինգ Սիթի Սերվիս” ՓԲԸ-ի դեմ տեղեկատվությունը թաքցնելու համար

2013թ.-ի օգոստոսի 13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց ներկայացրեց ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի, “Փարքինգ Սիթի Սերվիս” ՓԲԸ-ի եւ “Փարքինգ Սիթի Սերվիս” ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանի, քանի որ վերջիններս չէին տրամադրել ԻԱԿ-ի` 2013թ.-ի հուլիսի 19-ի եւ 26-ի հարցումներով խնդրվող` Երեւան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված յուրաքանչյուր տեսախցիկի տեղադրման համար հիմք համարվող իրավական ակտի (օրենք, որոշում, կարգադրություն եւ այլն) պատճենը:

ԻԱԿ-ը դատարանին խնդրել է պարտավորեցնել պատասխանողներին տրամադրել Երեւան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված յուրաքանչյուր տեսախցիկի տեղադրման համար հիմք հանդիսացած իրավական ակտի (օրենք, որոշում, կարգադրություն և այլն) պատճենը, ինչպես նաեւ պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժելու համար Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ “Փարքինգ Սիթի Սերվիս”ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության, յուրաքանչյուրին 50.000 դրամի չափով:

ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումը

Կից նյութեր`

ԻԱԿ-ը դատարան է կանչում քաղաքապետարանին ու “Parking City Սերվիս”-ին

Parking city-ի շուրջ կրքերը գնալով թեժանում են. դատական հայց ներկայացնելը ռազմավարական նշանակություն ունի

Skip to content