Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

2009թ.-ին կասեցված գործը վերսկսվել է. առաջին նիստն օգոստոսի 15-ին է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

2009թ.-ին կասեցված գործը վերսկսվել է. առաջին նիստն օգոստոսի 15-ին է

Վաղը` 2013թ.-ի օգոստոսի 15-ին, ժամը 15:00-ին, տեղի կունենա 2009թ.-ին կասեցված եւ 2013թ.-ին վերսկսված` ԻԱԿ-ն ընդդեմ “Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործով առաջին դատական նիստը:

Դեռեւս 2009թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ից խնդրել էր տեղեկություններ պետական բյուջեից ՊՈԱԿ-ի ֆինանսավորման եւ ՊՈԱԿ-ի կնքած հանձնարարության եւ նկարագրության պայմանագրերի մասին: Սակայն ՊՈԱԿ-ը մերժել էր տեղեկությունների տրամադրումը` պատճառաբանելով, որ ֆինանսավորման մասին տեղեկությունները հրապարակված են, իսկ մյուս հարցերի պատասխանները պարունակում են առեւտրային գաղտնիք:

Արդյունքում, ԻԱԿ-ը ՊՈԱԿ-ի պատասխանը բողոքարկել էր ՀՀ վարչական դատարան: Մեկ այլ զուգահեռ հայցով ԻԱԿ-ը դիմեց Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության` տուգանքի` 50.000 ՀՀ դրամի չափով: Այս դատական գործը 2009թ.-ի հունիսի 16-ին կասեցվել էր` մինչեւ ՊՈԱԿ-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ վարչական դատարանում դատական գործն ավարտվի:

ՀՀ վարչական դատարանում գործն ավարտվեց ԻԱԿ-ի հաղթանակով: Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ՊՈԱԿ-ի գործողությունները եւ պարտավորեցրեց տրամադրել հարցմամբ խնդրված տեղեկությունները, որոնք, սակայն, ԻԱԿ-ը ստացավ ԴԱՀԿ ծառայության միջոցով: ՊՈԱԿ-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատական գործը, որը կասեցվել էր 2009թ.-ի հունիսի 16-ին` մինչեւ ՊՈԱԿ-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ վարչական դատարանում դատական գործն ավարտվի, 2013թ.-ի մարտի 12-ին վերսկսվեց: Առաջին դատական նիստը նշանակվել է 2013թ.-ի օգոստոսի 15-ին (ՀՀ վարչական դատարան, դահլիճ 105):

Այս գործի մասին առավել մանրամասն տես` https://foi.am/hy/:

Skip to content