Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Հուլիսի 24-ին ԻԱԿ-ը դատարանում կհանդիպի ԱԱԾ-ին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հուլիսի 24-ին ԻԱԿ-ը դատարանում կհանդիպի ԱԱԾ-ին

2013թ.-ի ապրիլի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության, քանի որ վերջինս թերի էր պատասխանել ԻԱԿ-ի հարցումներին` ըստ էության չտրամադրելով ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները:

Դեռեւս 2013թ.-ի փետրվարի 11-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ԱԱԾ-ին` խնդրելով հայտնել, թե ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի մասին” համաձայնագրի շրջանակներում ո՞ր տեղեկությունների գաղտնիության աստիճանն է վերանայվել, ովքե՞ր կարող են դիմել գաղտնազերծված տեղեկությունները ստանալու համար, գաղտնազերծված տեղեկությունները ո՞ր մարմնից կարելի է ստանալ, ինչպես նաեւ խնդրել էր տրամադրել 18.04.2011թ. ստորագրված «ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի մասին» համաձայնագրի պատճեն”:

ԱԱԾ-ն տրամադրել էր թերի պատասխան` ըստ էության չէր պատասխանել ԻԱԿ-ի ներկայացրած հարցերին, ինչպես նաեւ չէր տրամադրել խնդրված համաձայնագրի պատճենը: 2013թ.-ի մարտի 7-ին տեղեկություն ստանալու գրավոր կրկնակի հարցմամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նորից էր դիմել ԱԱԾ-ին` սակայն կրկին ստացել էր նույն թերի պատասխանը:

ԻԱԿ-ը ՀՀ վարչական դատարանից խնդրել է ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի` տեղեկատվության ազատության եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքների խախտման փաստը եւ պարտադրել ԱԱԾ-ին ԻԱԿ-ին տրամադրել սպառիչ տեղեկատվություն (այս դատական գործի մասին ավելի մանրամասն, ինչպես նաեւ հայցադիմումը տես`https://foi.am/all-cases/item/1210/):

Դատական նիստը տեղի կունենա հուլիսի 24-ին, ժամը 15:15-ին, ՀՀ Վարչական դատարանում (326 դահլիճում):

Skip to content