Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ը դատարանում հաղթեց Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ը դատարանում հաղթեց Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը

2013թ.-ի հունիսի 26-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերջ դրեց ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության դեռեւս անցյալ տարի սկիզբ առած դատական գործին` ուժի մեջ թողնելով ԻԱԿ-ի օգտին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:

ՀԴԿ-ն անպատասխան էր թողել 2012թ.-ի ապրիլի 25-ին ԻԱԿ-ի ուղարկած հարցումը, ինչպես նաեւ 2012թ.-ի մայիսի 16-ի կրկնակի հարցումը, որոնցով ԻԱԿ-ը խնդրել էր հայտնել.

  1. Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը 25.04.2012թ.-ի դրությամբ որքա՞ն գումար է ծախսել նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար:
  2. Ծախսած գումարներից որքա՞ն են կազմում կուսակցության սեփական միջոցները, որքա՞նը՝ կուսակցությանը կատարված նվիրատվությունների գումարը:

Ուստի, 2012թ.-ի հուլիսի 2-ին ԻԱԿ-ը դիմեց դատարան։ Դատարանն ամբողջությամբ բավարարեց ԻԱԿ-ի պահանջը ճանաչել “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը եւ պարտավորեցնել Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը տրամադրելու պահանջվող տեղեկատվությունը: Դատարանը նաեւ պարտավորեցրեց կուսակցությանը փոխհատուցել ԻԱԿ-ի կողմից վճարված պետական տուրքի գումարը եւ փաստաբանի վարձատրության գումարը` 100.000 դրամի չափով:

Skip to content