Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես։
Ցուցահանդեսին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել լուսանկարներ և ծաղրանկարներ, որոնք Ձեր կարծիքով պատկերում են ազատ արտահայտվելու և տեղեկատվություն ստանալու իրավունքների իրականացումը:
Ներկայացված նյութերից մասնագիտական ժյուրին կընտրի լավագույնները՝ մայիսի 5-ին կայանալիք ցուցահանդեսում ցուցադրելու։
Ովքեր կարող են դիմել
Ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ մասնագիտությունից։
Ինչպես դիմել
Դիմողներին խնդրում ենք մինչ 2014թ. ապրիլի 22-ը՝ ժամը 16:00-ը ներառյալ ուղարկել հետևյալը.
- Անուն, ազգանուն և կոնտակտային տվյալներ (հեռախոսի համար և/կամ էլ. հասցե)
- Առավելագույնը 5 լուսանկար/ծաղրանկար (3.35 mega pixel)
- Տեղեկատվություն այն մասին, թե որտեղ է արված լուսանկարը կամ ծաղրանկարը, ում կողմից, ինչ կամ ով է պատկերված։
Լուսանկարները և ծաղրանկարները խնդրում ենք ուղարկել foicaphoto@gmail.com էլ. հասցեով կամ կարող եք դրանց էլեկտրոնային տարբերակները ներկայացնել Ինֆորմացիայի ազատության կենտրոն հետևյալ հասցեով` Բյուզանդի փողոց 1/3, 4-րդ հարկ, Երեւան:
Հարցերի դեպքում խնդրում ենք գրել ԻԱԿ-ին foicaphoto@gmail.com էլ. հասցեով կամ զանգահարել 560360 կամ 094700 974 հեռախոսահամարներով։
Ֆոտոցուցահանդեսի մասնակցության հրավեր