Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Սեւ ցուցակ 2011թ. երկրորդ եռամսյակ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Սեւ ցուցակ 2011թ. երկրորդ եռամսյակ

  • Մանուկ Վարդանյան-ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար.
    Ուսանողուհի Լիլիթ Սեդրակյանը 20.05.2011թ. գրավոր հարցմամբ դիմել է նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե այժմ ՀՀ-ում որքա՞ն երթուղային տաքսիներ են գործում եւ երբ դրանք կհամալրվեն նորերով: Հարցումը մնացել է անպատասխան:
    22.06.2011թ.-ի “Ինֆորմացիայի ազատության կենտրոն: ՀԿ-ի (ԻԱԿ) նույնաբովանդակ հարցումը եւս մնացել է անպատասխան:
    “Արժանապատիվ տրանսպորտ” քաղաքացիական նախաձեռնությունը 23.06.2011թ.-ին տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին եւ ստացել թերի պատասխան: 2011թ.-ի հուլիսի 6-ին նույն հարցի վերաբերյալ ուղարկել է կրկնակի հարցում (մուտքի համար` 6742), որը մնացել է անպատասխան:
  • Սեյրան Օհանյան-ՀՀ պաշտպանության նախարար
    Ուսանողուհի Լիլիթ Սեդրակյանը 20.05.2011թ. գրավոր հարցմամբ դիմել է նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2010-2011թթ.. ընթացքում ՀՀ զորամասերում տարբեր պատճառներով քանի՞ զինծառայող է մահացել եւ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում նման միջադեպերից խուսափելու համար: Ուսանողուհու հարցումը մնացել է անպատասխան:
    22.06.2011թ.-ին ԻԱԿ-ը նույն հարցումը ուղարկեց նախարար Սեյրան Օհանյանին, որը նույնպես մնաց անպատասխան:

  • Արմեն Երիցյան- ՀՀ արտակարգ իրավիճանկերի նախարար
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն անպատասխան է թողել ԻԱԿ-ի 25.05.2011թ.-ի հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, եւ եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները:

  • Արթուր Գևորգյան-Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
    Արթուր Գևորգյանը անպատասխան է թողել լրագրող Արման Ղարիբյանի 23.06.2011թ.-ին Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկված հարցումը, որով լրագրողը տեղեկատվություն էր ուզում, թե ներկայումս քանի՞ մանկապարտեզ է գործում Երեւան քաղաքում եւ 2000 թվականից մինչ այսօր քանի մանկապարտեզ է փակվել: Ի դեպ, լրագրողը զանգել եւ ճշտել է, որ հարցումը ստացել են:
  • Արմեն Թադեւոսյան- “Համալսարանականներ” համատիրության նախագահ Համատիրության նախագահն անպատասխան է թողել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 13.06.2011թ. համատիրության գործունեությանը վերաբերող հարցումը: Անպատասխան է մնացել նաեւ ԻԱԿ-ի 30.06.2011թ.-ի կրկնակի հարցումը:
  • Արման Խաչատուրյան- “ՀայՓոստ” ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն/ արդեն նախկին/
    “Մարշալ Բաղրամյան համատիրության” նախագահ Ռոբերտ Մկրտչյանը 12.10.2010թ.-ին դիմումով դիմել է Արման Խաչատուրյանին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:
    26.05.2011թ. ԻԱԿ-ը հարցում է ուղարկել` խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ի՞նչ փուլում է գտնվում “Մարշալ Բաղրամյան համատիրության” նախագահ Ռոբերտ Մկրտչյանի դիմումը եւ ի՞նչ ժամկետում նրան կտրվի պատասխան: Հարցումը եւս մնացել է անպատասխան:
Skip to content