Հունիսի 20-ին ՀՀ վարչական դատարանը լիովին բավարարեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ “Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի: Դատարանը վճռեց ոչ իրավաչափ ճանաչել «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործողությունները, պարտավորեցնել «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին հնգօրյա ժամկետում տրամադրելու ԻԱԿ-ի կողմից 27.02.2009թ. հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը եւ հօգուտ ԻԱԿ-ի բռնագանձել 24.000 դրամ:
Հիշեցնենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ. փետրվարի 27-ին “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ին հարցում է ուղարկում` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից 2006, 2007 եւ 2008թթ-ին որքա՞ն գումար է կազմել:
2. ՊՈԱԿ-ը 2006, 2007 եւ 2008թթ-ին ո՞ր կազմակերպությունների հետ է կնքել հանձնարարության եւ նկարագրության պայմանագրեր:
3. ՊՈԱԿ-ը 2006, 2007 եւ 2008թթ-ին որքա՞ն հասույթ է ստացել հանձնարարության եւ նկարագրության պայմանագրերից:
Եվ 2.5 տարի տեւած համառ ջանքերի շնորհիվ վերջապես ԻԱԿ-ը կստանա վերոնշյալ հարցերի պատասխանը:
Տես նաև` ԻԱԿ-ն ընդդեմ “Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի