Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Արդիականացվեց ՏԿՆ կայքը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Արդիականացվեց ՏԿՆ կայքը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ, արդիականացվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքը` www.mta.gov.am-ը: Նորացված վեբ կայքը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել հանրային իրազեկման գործառույթը:

Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կարեւորեց նոր կայքի գործարկումը հանրությանը նախարարության եւ մարզպետարանների գործունեության, համայնքային բյուջեների կատարողականի վերաբերյալ համապարփակ տեղեկատվությամբ ապահովելու տեսանկյունից. “Երբ սկսեցինք նախարարության կայքում տեղադրել եւ հրապարակայնացնել մեր համակարգի վերաբերյալ բազմաթիվ տեղեկատվություն, լուրջ խնդրի առաջ կանգնեցինք. հասկացանք, որ կայքի հնարավորությունները սահմանափակ են եւ կայքի արդիականացման խնդիր առաջացավ: Այս կայքի գործարկմամբ առավել կամրապնդվի մեր բաց, հրապարկային աշխատանքի ոճը, ինչը նաեւ հնարավորություն կտա մեր աշխատանքը հասու դարձնել հասարակությանը, ինպես եւ ստանալ արձագանքներ, առաջարկներ ու պահանջներ”: Կայքը պատրաստելիս հաշվի են առնվել ժամանակակից տեխնիկական լուծումները, որոնք թույլ են տալիս մեծ ծավալով տեղեկատվությունն առավել մատչելի դարձնել հանրությանը:

Շնորհանդեսին ներկա ԱՄՆ ՄԶԳ առաքելության փոխտնօրեն Ջոն Սեոնգը նշեց, որ նոր կայքը լիովին համապատասխանում է ինչպես տեղեկատվության մատչելիության միջազգային, այնպես էլ ազգային չափանիշներին, նաեւ ընդգծեց, որ “Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ջանքերի շնորհիվ զգալի առաջընթաց է նկատվել տեղեկատվության ազատության ոլորտում”:

“Ինֆորմացիոն ազատության կենտրոն” ՀԿ-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը կարեւորեց այն, որ կայքում հրապարակված են պարտադիր հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները, որոնք կարեւոր ու հետաքրքիր են հանրության համար։ Կայքում օգտագործողները կարող են ծանոթանալ տեղեկատվության ազատության հիմնական սկզբունքներին և տեղեկություն ստանալու հարցումներ հարցումներ ուղարկելիս կարող են օգտվել կայքում ներկայացված ձևանմուշից:
Կայքը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին առցանց ռեժիմով հետեւել իրենց դիմումների եւ հարցումների ընթացքին:
ՏԿՆ կայքի միջոցով հնարավոր է անցում կատարել մարզպետարանների տեղեկատվական պորտալներ, որոնց բարեփոխման աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են եւ կավարտվեն առաջիկայում:
Կայքը մշակել և պատրաստել է “Հելիքս կոնսալտինգ” ընկերությունը։

Skip to content