Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Սեւ ցուցակ 2011

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Սեւ ցուցակ 2011

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2011թ. 1-ին եռամսյակի ընթացքում:

  • Հարություն Քուշկյան – ՀՀ Առողջապահության նախարար– ՀՀ առողջապահության նախարար Քուշկյանը անպատասխան է թողել ԻԱԿ-ի 07.02.2011թ.-ի հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, եւ եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները:
    Տեղեկատվություն ստանալու հարցում
  • Արմեն Երիցյան – ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար– Գաղտնազերծված փաստաթղթերի մասին ԻԱԿ-ի 07.02.2011թ.-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԻ նախարարությունը հղում է արել ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը` նշելով, որ այդ փաստաթղթերն առգրավվել են ՀՀ ՀՔԾ կողմից: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, ԻԱԿ-ին տեղեկացրել է, որ առգրավված փաստաթղթերի պատճեններն առկա են ԱԻ նախարարությունում: Այսինքն, տեղեկատվություն տնօրինողը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է: Սակայն ԱԻՆ-ը անպատասխան է թողել գաղտնազերծված փաստաթղթերի պատճենները տրամադրելու մասին ԻԱԿ-ի 29.03.2011թ.-ի կրկնակի հարցումը:
    ՀՀ ԱԻՆ տեղեկատվություն ատանալու հարցում
    Տեղեկատվություն ստանալու հարցման ՀՀ ԱԻՆ-ի պատասխան
    ՀՀ Հատուկ քննչական ծառայությանն ուղղված ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու հարցում
    ՀՀ Հատուկ քննչական ծառայության պատասխանը
    ՀՀ ԱԻՆ տեղեկատվություն ատանալու կրկնակի հարցում
  • Բորիս Մակիչյան – Հյուսիսային համալսարանի ռեկտոր– Հյուսիսային համալսարանն անպատասխան է թողել քաղաքացի Հռիփսիմե Հովհաննիսյանի 17.03.2011թ. հարցումը, որով քաղաքացին խնդրել էր հայտնել 2010թ.-ին Հյուսիսային համալսարանում կատարվե՞լ են արդյոք վերանորոգման աշխատանքներ, եթե այո, ապա որքա՞ն գումար է ծախսվել: Հյուսիսային համալսարանն անպատասխան է թողել նաեւ Հռիփսիմե Հովհաննիսյանի համար ԻԱԿ-ի կողմից 29.03.2011թ.-ին ուղարկված նույնաբովանդակ հարցումը:
    ԻԱԿ տեղեկատվություն ստանալու հարցում
  • Սարգիս Ղարաքեշիշյան – Ստեփանավանի քաղաքապետ– Ստեփանավանի քաղաքապետարանը անպատասխան է թողել ԻԱԿ-ի 18.04.2011թ. հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել Ստեփանավանի ավագանու այն որոշման պատճենը, որով ավագանին սահմանել էր Ստեփանավանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող տեղեկատվության տրամադրման վճարի չափը`1 էջի համար 500 ՀՀ դրամ:
    Տեղեկատվություն ստանալու հարցում
Skip to content