Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Վերջապես կգործի օրենքը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Վերջապես կգործի օրենքը

2011թ.-ի փետրվարի 17-ին ՀՀ Կառավարությունը հաստատել է ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարությունն ընդունելու, կայքը վարող անձին փոխանցելու, կայքում հայտարարություն տեղադրելու կարգը և արխիվացման ժամկետները։

Նշենք, որ համաձայն “Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին” ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի “Հայտարարություն տվող ֆիզիկական կամ իրավաբանական անձը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը հայտարարության տեքստը էլեկտրոնային կրիչով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված էլեկտրոնային ֆորմատով, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ”: Իսկ կայքի վարման և տեխնիկական սպասարկման ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից:

Ակնկալվում է, որ սույն որոշումը կնպաստի էլեկտրոնային եղանակով փաստաթղթաշրջանառության արմատավորմանը, ինչպես նաև տեղեկատվության ազատության ոլորտի մի շարք խնդիրներ կլուծվեն կայքում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկատվությունը պարբերաբար տեղադրելով և թարմացնելով:

Այս թեմայով այլ նյութեր`
Օրենք են գրել` ձեռքը կրակն ընկել
Օրենքը չի կիրառվում անվան պատճառով

Skip to content