Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Վճիռը կհրապարակվի հունիսի 20-ին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Վճիռը կհրապարակվի հունիսի 20-ին

ԻԱԿ-ն ընդդեմ “Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի դատական գործն ավարտվեց: Դատարանը գնաց վճիռ կայացնելու: Վճիռը կհրապարակվի հունիսի 20-ին 14:50-ին:

Հիշեցնենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործի քննությունը վարչական դատարանում 15.07.09թ.-ին հետաձգվեց անորոշ ժամանակով: Պատճառն այն էր, որ ՊՈԱԿ-ը լուծարվում էր, եւ մինչեւ իրավահաջորդության հարցը չլուծվեր, գործի հետագա քննությունն անհնար էր: Սակայն ՊՈԱԿ-ն այդպես էլ չլուծարվեց, եւ դատաքննությունը շարունակվեց: 17.12.2009թ.-ի ՀՀ Վարչական դատարանը մերժեց այս գործով ԻԱԿ-ի հայցը: ՀՀ վարչական դատարանը մասամբ վարույթ ընդունեց ԻԱԿ-ի հայցը` մերժելով ՊՈԱԿ-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջը: ԻԱԿ-ը ՀՀ վարչական դատարանի վճիռը այս մասով բողոքարկեց ՀՀ Վճռաբեկ դատարան: ՀՀ Վճռաբեկ դատարանը, բեկանելով ՀՀ Վարչական դատարանի 17.12.2009թ.-ի վճիռը, բավարարել էր ԻԱԿ-ի բողոքը` գործն ուղարկելով ՀՀ Վարչական դատարան` նոր քննության: 

Տես նաև` ԻԱԿ-ն ընդդեմ “Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի

Skip to content