Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնի առաջին շրջանավարտները

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվության ազատության կրթական կենտրոնի առաջին շրջանավարտները

Պետական կառավարման համակարգի 15 ներկայացուցիչները հաջողությամբ ավարտեցին “Ամբողջականության հիմունքները, Տեղեկատվության ազատությունը եւ հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում” վերապատրաստման դասընթացը, որն իրականացվում է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի, “Հայ պետական ծառայողների միություն” ՀԿ-ի եւ “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական օժանդակությամբ:

Առաջին եռօրյա դասընթացին մասնակցել են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի, ՀՀ գյուղատնտեսության եւ քաղաքաշինության նախարարության, ինչպես եւ ՀՀ մի շարք մարզպետարանների  աշխատակիցներ:

Բանախոսներն են ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը /թեմա` Կոմունիկացիայի կառուցվածքը. Դժգոհ մասնակիցների հետ աշխատանքի մեթոդները. Քաղաքացիների սպասարկում/, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանը /թեմա` Միջանձնային հարաբերությունների տեսակները. Ղեկավար-ենթակա հարաբերություններ. Միջանձնային հարաբերություններն աշխատավայրում/, “Հայ պետական ծառայողների միություն” ՀԿ-ի նախագահ Վաչե Քալաշյանը /թեմա` Էթիկա հասկացությունը.

Օրենսդրության եւ էթիկական չափումների փոխհարաբերությունները. Բարոյականության հիմնախնդիրները պետական ծառայությունում. Կոռուպցիա հասկացությունը եւ պետական կառավարման համակարգում կոռուպցիայի ընկալման մակարդակը/, ՀՀ Գլխավոր դատախազի մամլո խոսնակ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Սոնա Տռուզյանը /թեմա` Կառավարչական հմտություններ. Հանրային կապեր. Քաղաքացիների հետ անմիջական շփումը. Հանրային հանդիպումներ եւ ժողովներ. Հեռախոսային զանգեր. Հասարակության հետ անուղակի հաղորդակցություն/, ՀՀ Ազգային Ժողովի եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Մարինե Հակոբյանը /թեմա` Ի՞նչ է տեղեկատվությունը եւ տեղեկատվության ազատությունը. Տեղեկատվության ազատության իրավական հենքը. Տեղեկատվության տրամադրման օբյեկտներն ու սուբյեկտները/, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Գեւորգ Հայրապետյանը /թեմա` Տեղեկատվության ստանալու եւ տրամադրելու եղանակները. Տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը. Բողոքարկում եւ Տեղեկություն ստանալու իրավունքի խախտման պատասխանատվությունը/:

Վերապատրաստման դասընթացները տեղի են ունենալու 2010թ. նոյեմբերի 22-ից 2012թ. ապրիլի 22-ը: Յուրաքանչյուր դասընթաց կտեւի 3 օր:

Skip to content