ՀՀ Վարչական դատարանը 2010 թվականի հոկտեմբերի 5-ին նշանակել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործով նոր քննության առաջին նիստը, որը, սակայն, հետաձգվեց անորոշ ժամանակով:
Հիշեցնենք, որ ՀՀ Վարչական դատարանը 07.12.2009թ.-ի վճռով մերժել էր ԻԱԿ-ի հայցն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի: Վարչական դատարանի այս վճիռը ԻԱԿ-ը բողոքարկել էր ՀՀ Վճռաբեկ դատարան: ՀՀ Վճռաբեկ դատարանը, բավարարելով ԻԱԿ-ի վճռաբեկ բողոքը, բեկանել է ՀՀ Վարչական դատարանի 17.12.2009թ.-ի վճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: