Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Դատարանին հաջողվեց գտնել ՀԱՍԿ-ին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Դատարանին հաջողվեց գտնել ՀԱՍԿ-ին

Հունվարի 19-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության դատական գործով հերթական դատական նիստը:

Դատարանին ի վերջո հաջողվել էր պարզել պատասխանողի հասցեն եւ պատշաճ կերպով ցանուցել դատական նիստի մասին: Սակայն Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը չէր ներկայացել դատարան: Դատարանը որոշեց նիստն անցկացնել պատասխանող կողմի բացակայությամբ: ԻԱԿ-ի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը ներկայացրեց հայցը: Առարկություններ, բնականաբար, չեղան: Հաջորդ դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս շարունակ դատական նիստի օրը չէր նշանակվում, քանի որ դատարանը չէր կարողանում ճշտել ՀԱՍԿ-ի հասցեն եւ պատշաճ կերպով ծանուցել /ծանուցագիր ուղարկել/ դատական նիստի օրվա մասին:

Այս թեմայով այլ նյութեր`
ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական Կուսակցության

Skip to content