2010թ.-ի փետրվարի 18-ին ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում ԻԱԿ-ն ու “Առավոտ” օրաթերթն ընդդեմ Շիրակի մարզպետի գործով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստի օրվա մասին դատարանը լրացուցիչ կտեղեկացնի:
Հիշեցնենք, որ “Առավոտ” օրաթերթի լրագրող Արամ Զաքարյանը Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին Շիրակի մարզպետարանի էլ. փոստի հասցեով տեղեկատվություն ստանալու հարցում է ներկայացրել` խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե 2005, 2006, 2007 թվականներին ՀՀ պետական բյուջեով Շիրակի մարզպետարանին հատկացված գումարներն ի՞նչ նպատակներով են ծախսվել եւ ինչքա՞ն գումար է ծախսվել: Սակայն հարցումը մնացել է անպատասխան:
Այս թեմայով այլ նյութեր`
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ՞Ն Է ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ, ԹԵ՞ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԸ